Լրահոս
Միջազգային
15:50
05.04.26
127

Իրաքյան նավթով բեռնված տանկերն անցել է Հորմուզի նեղուցով․ ԶԼՄ-ներ

Img default alt hy

Իրաքյան նավթով բեռնված Ocean Thunder տանկերն անցնում է Հորմուզի նեղուցով, հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը՝ հղում անելով LSEG և Kpler վերլուծական ընկերությունների տվյալներին:

«Իրաքյան նավթով բեռնված նավթատար տանկերը նկատվել է Հորմուզի նեղուցով՝ Իրանի ափերի մոտով անցնելիս՝ այն բանից մեկ օր անց, երբ Իրանը հայտարարեց, որ Իրաքն ազատված է տարանցման ցանկացած սահմանափակումից»,-գրում է գործակալությունը: Նշվում է, որ տանկերն ուղևորվում է Մալայզիա:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա։ Հարվածների են ենթարկվել նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները։ Բացի այդ, Իրանի իշխանությունները որոշում են կայացնել փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և այն երկրների նավերի համար, որոնք աջակցել են Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ագրեսիային։