Լրահոս

2026-04-06
2026-04-05
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը բերեց միայն պшտերազմներ և ձախողումներ, ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ «Ուժեղ Հայաստան»
    Գրված է Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում։ Կից հրապարակված է տեսանյութ, որտեղ կուսակցության անդամները հակադարձում են իշխանության մի շարք պնդումների։
    23:55
    05.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից. կա զոհ և վիրավորներ
    Ապրիլի 5-ին, ժամը 13։33-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ափնագյուղ ավտոճանապարհի 59-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները։ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են վերջինիս մահը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «KIA» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և երեք քաղաքացու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
    23:38
    05.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թեհրանը սպառնացել է հարվածել ԱՄՆ-ի այն ենթակառուցվածքներին, որոնք նման են Իրանում թիրախավորված օբյեկտներին
    Իրանական բանակը հարվածներ կհասցնի Պարսից ծոցի գոտում գտնվող Միացյալ Նահանգների այնպիսի ենթակառուցվածքներին, որոնք նման են Իրանի տարածքում ռմբակոծությունների ենթարկված օբյեկտներին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մեր ենթակառուցվածքների վրա հարձակումներին մենք կպատասխանենք տարածաշրջանում ամերիկյան նմանատիպ կամ դրանց հետ կապված օբյեկտների թիրախավորմամբ», - նշել է Բաղային, որի խոսքերը մեջբերել է Al Jazeera հեռուստաալիքը:
    23:15
    05.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Սուրբ Զատիկը Թեհրանում. Պատարագ՝ պատերազմի և լարվածության պայմաններում
    Իրանում շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում Թեհրանի Հայ Առաքելական հավատացյալները մասնակցել են Սուրբ Զատկի պատարագին Սուրբ Սարգիս մայր տաճարում։ 1970 թվականին կառուցված տաճարը, որը հանդիսանում է Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանն ու քաղաքի ամենամեծ հայկական եկեղեցին, այս օրերին դարձել է համայնքի հոգևոր հավաքատեղին։ Քրիստոնեական ամենանշանակալի տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի Հարությունը, հաջորդել է յոթշաբաթյա Մեծ Պահքի շրջանին, որն այս տարի համընկել է տարածաշրջանային ծանր ճգնաժամի հետ։
    23:00
    05.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Նեռը ներսո՞ւմ ա. պահապանների գվարդիայով պատարագի է գնացել, ոչ մեկին ասֆալտին չեն փռել
    Նիկոլ Փաշինյանը, որ մեկ տարի առաջ՝ անցած տարվա ապրիլին էր հայտարարել, թե գնում է միայն այն պատարագներին, որոնց ընթացքում զեղչում են կաթողիկոսի, ինչպես ինքն է ասում, Կտրիճ Ներսիսյանի անունը, հավանաբար, Ծաղկազարդին է հասկացել, որ տիրադավությունը նորաձև չի դառնում: Սուրբ Աննա եկեղեցում նրա հայտնի քաղաքական գործունեության պահին պատարագիչը հնչեցրել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի անունը, և Փաշինյանը ստիպված էր եղել լսել:
    22:41
    05.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը հաշվեհարդար է տեսնում Դավիթի նկատմամբ. խառնակչությամբ ընդհատված աղոթք
    Անցած կիրակի Ծաղկազարդ էր՝ Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից, որ նշվում է Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ ու խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Հենց Ծաղկազարդին էր Քրիստոսը տաճարից դուրս հանել առևտրականներին՝ ասելով՝ «Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»: Երուսաղեմում Աստծո տաճարը վաճառականներից մաքրելու օրը Երևանում տաճարից հավատացյալները դուրս հանեցին Նիկոլ Փաշինյանին:
    22:25
    05.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Խաղաքարտերը բացում է Փաշինյանը. լավ Ալիևի ու վատ Պուտինի մասին «ինքնիշխան» ասք
    Պուտին-Փաշինյան սկանդալային զրույցից 3 օր հետո են ՔՊ-ականները Հայաստանի անվտանգության երաշխավոր կարգել Ադրբեջանը: Խորհրդարանի խոսնակն է հայտարարել՝ «Ադրբեջանի անվտանգության ամենամեծ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը Ադրբեջանն է»:
    22:15
    05.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում 18-ամյա կալանավոր Դավիթ Մինասյանի առողջական վիճակի մասին
    Դավիթ Մինասյանն արդեն 3–րդ օրն է՝ գտնվում է «Նաիրի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում։ Նրան ձերբակալել, ապա կալանավորել էին Փաշինյանի հետ կապված միջադեպից հետո։ Ըստ իրավապահների, նա փորձել էր հարվածել Փաշինյանին։
    22:01
    05.04.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Հայ-ռուսական առճակատումը պիկին է հասնում. ի՞նչ ենք շահում և ի՞նչ ենք կորցնում
    Հայ-ռուսական առճակատումը պիկին է հասնում. ի՞նչ ենք շահում և ի՞նչ ենք կորցնում
    21:47
    05.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սուրբ Զատիկը մեր ազգային մշակույթի ու հոգևոր ժառանգության ամենաջերմ ու ընտանեկան տոներից մեկն է. Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ջերմ տեսանյութ է հրապարակել ընտանեկան առօրյայից։
    21:28
    05.04.26
    Ավելին
  • Հասարակական
    Մեղքերից զատվելու ժամանակը. Սուրբ Զատիկ է Հայաստանում
    Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի 11-րդ ամսում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարում է, որ եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր և աներեր: Մեղքերից զատվելու օրը հայրապետը հստակ ասել է՝ մինչև չմերժենք «չար գործերն» ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել «զարթոնք ու ծաղկունք»:
    21:17
    05.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լավրովն ու Արաղչին քննարկել են Իրանի շուրջ լարվածության թուլացման հեռանկարները
    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ Իրանի շուրջ հակամարտության դեէսկալացիայի ջանքերը հաջողությամբ կպսակվեն, ինչին կնպաստեր ԱՄՆ-ի հրաժարումը վերջնագրերից. հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: «Ռուսական կողմից հույս է հայտնվել մի շարք պետությունների կողմից ձեռնարկվող ջանքերի հաջողության վերաբերյալ՝ ուղղված Իրանի շուրջ լարվածության թուլացմանը՝ ի շահ Մերձավոր Արևելքում իրավիճակի երկարաժամկետ և կայուն կարգավորման, ինչին կնպաստեր ԱՄՆ-ի հրաժարումը վերջնագրերի լեզվից և իրավիճակի վերադարձը բանակցային հուն», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ՝ զրույցի արդյունքներով»:
    21:03
    05.04.26
    Ավելին