Լրահոս
Միջազգային
21:03
05.04.26
343

Լավրովն ու Արաղչին քննարկել են Իրանի շուրջ լարվածության թուլացման հեռանկարները

Img default alt hy

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ Իրանի շուրջ հակամարտության դեէսկալացիայի ջանքերը հաջողությամբ կպսակվեն, ինչին կնպաստեր ԱՄՆ-ի հրաժարումը վերջնագրերից. հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Ռուսական կողմից հույս է հայտնվել մի շարք պետությունների կողմից ձեռնարկվող ջանքերի հաջողության վերաբերյալ՝ ուղղված Իրանի շուրջ լարվածության թուլացմանը՝ ի շահ Մերձավոր Արևելքում իրավիճակի երկարաժամկետ և կայուն կարգավորման, ինչին կնպաստեր ԱՄՆ-ի հրաժարումը վերջնագրերի լեզվից և իրավիճակի վերադարձը բանակցային հուն», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ՝ զրույցի արդյունքներով»: