Լրահոս
Տարածաշրջան
23:15
05.04.26
1 002

Թեհրանը սպառնացել է հարվածել ԱՄՆ-ի այն ենթակառուցվածքներին, որոնք նման են Իրանում թիրախավորված օբյեկտներին

Img default alt hy

Իրանական բանակը հարվածներ կհասցնի Պարսից ծոցի գոտում գտնվող Միացյալ Նահանգների այնպիսի ենթակառուցվածքներին, որոնք նման են Իրանի տարածքում ռմբակոծությունների ենթարկված օբյեկտներին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Մեր ենթակառուցվածքների վրա հարձակումներին մենք կպատասխանենք տարածաշրջանում ամերիկյան նմանատիպ կամ դրանց հետ կապված օբյեկտների թիրախավորմամբ», - նշել է Բաղային, որի խոսքերը մեջբերել է Al Jazeera հեռուստաալիքը: