Լրահոս
Քաղաքական
22:41
05.04.26
170

Նեռը ներսո՞ւմ ա. պահապանների գվարդիայով պատարագի է գնացել, ոչ մեկին ասֆալտին չեն փռել

Նիկոլ Փաշինյանը, որ մեկ տարի առաջ՝ անցած տարվա ապրիլին էր հայտարարել, թե գնում է միայն այն պատարագներին, որոնց ընթացքում  զեղչում են կաթողիկոսի, ինչպես ինքն է ասում, Կտրիճ Ներսիսյանի անունը, հավանաբար, Ծաղկազարդին է հասկացել, որ տիրադավությունը նորաձև չի դառնում: 

Սուրբ Աննա եկեղեցում նրա հայտնի քաղաքական գործունեության  պահին պատարագիչը հնչեցրել  էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի անունը, և Փաշինյանը ստիպված էր եղել լսել: