Լրահոս
Քաղաքական
22:25
05.04.26
180

Փաշինյանը հաշվեհարդար է տեսնում Դավիթի նկատմամբ. խառնակչությամբ ընդհատված աղոթք

Անցած կիրակի Ծաղկազարդ էր՝ Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից, որ նշվում է Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ ու խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։

Հենց Ծաղկազարդին էր Քրիստոսը տաճարից դուրս հանել առևտրականներին՝ ասելով՝ «Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»: Երուսաղեմում Աստծո տաճարը վաճառականներից մաքրելու օրը Երևանում տաճարից հավատացյալները դուրս հանեցին Նիկոլ Փաշինյանին: