Լրահոս

2025-10-09
  • Img default alt hy
    Հասարակական
    3 զոհ, 6 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում
    Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ–Շորժա–Վարդենիս ավտոճանապարհի 80 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
    20:09
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները Վաղաշեն գյուղում արգելափակված քաղաքացուն դուրս են բերել փոսից
    Հոկտեմբերի 9-ին, ժամը 13։09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տեղի է ունեցել փլուզում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 23-րդ փողոցի վերջնամասում կոյուղաջրի խողովակի անցկացման աշխատանքներ կատարելիս քաղաքացին ընկել և արգելափակվել է փոսում՝ տիղմի մեջ։ Փրկարարները արգելափակված քաղաքացուն դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    20:00
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Ալիևը
    «Այս տարի հարաբերությունները հաջողությամբ զարգացել են, այդ թվում՝ առևտրաշրջանառության ոլորտում, ինչպես Դուք արդեն նշեցիք», - ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ նշելով, որ ոչ մի ոլորտում հետընթաց չի գրանցվել։
    19:45
    09.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Շքամուտք յուրացնելու համար է մեղադրում ՔՊ-ական պատգամավորի ընտանիքին Գյումրիի քաղաքապետարանը
    Նոր սկանդալ է պայթեցնում Գյումրիի համայնքապետարանը: ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի ընտանիքին Վարդան Ղուկասյանի թիմը մեղադրում է «նախամուտք զավթելու» համար: Պալյանը ֆեյսբուքյան գրառմամբ հաստատել է մեղադրանքների մի մասը, հասկացրել, որ ինքը կապ չունի իր ամուսնու ընտանիքին պատկանող տանն առնչվող պատմության հետ և ակնարկել դատարան դիմելու մտադրության մասին:
    19:35
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սուրբ Հովհաննես» բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
    Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։46-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից (մոտ 2 կմ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
    19:30
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը մեկնել է Տաջիկստան
    Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
    19:15
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը մասնակի բավարարել է Բագրատ սրբազանի տեսակցությունների սահմանափակումը
    Հիշեցնենք՝ Հունիսի 24-ին մի խումբ իրավապահներ ներխուժեցին «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայր ու ձերբակալեցին նրան։ Արդեն հաջորդ օրը դատարանը սրբազանին ու նրա մեկ տասնյակից ավել կողմնակիցներին կալանավորեց «ահաբեկչության» ու «սահմանադրական կարգի տապալման» հոդվածներով։ Այս քրեական գործը «անոնսեց» ինքը՝ Փաշինյանը, հայտարարելով, թե կանխվել է «աննախադեպ ծավալների ահաբեկչություն»։
    19:09
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միհրան Մախսուդյանի խափանման միջոցը փոխվեց
    ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին «ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ 
    19:07
    09.10.25
    Ավելին
  • Միջազգային
    Դաժան պատերազմն ավարտվե՞ց. Գազայում հրադադար է՝ ամերիկյան ծրագրով
    Գազայում 2 տարվա ծանր պատերազմն ավարտվել է, խաղաղության համաձայնագիր են ստորագրել Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը:
    19:00
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Mercedes»-ը Գյումրիում վրшերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է
    Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 60-ամյա Արայիկ Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոեմեքենայով Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայրում աշխատանքներ էր կատարում քննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է: ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 70-ամյա Ռոբերտ Մ.-ն է: Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    18:45
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Խայտառակ սկանդալ՝ վանական համալիրում. բախվել են Հովհաննավանքի երկու քահաները
    Հայլուր 18։30 Խայտառակ սկանդալ՝ վանական համալիրում. բախվել են Հովհաննավանքի երկու քահաները
    18:30
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց
    Նշենք՝ Գալստյանն անցնում է Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով։
    18:28
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ-ն «Հաղթանակ» դաշինքով կմասնակցի Վաղարշապատի ավագանու ընտրություններին
    Տեղեկացնում ենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին՝ «Հաղթանակ» դաշինքով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Էջմիածնի «Վաչե Ռոստոմյան» կոմիտեն։ ««Հաղթանակ» դաշինքի նախընտրական ցանկը կգլխավորի Սևակ Խաչատրյանը: Կարևորելով համայն հայության հոգևոր մշակութային կենտրոն հանդիսացող մեր համայնքին զարգացում, արդարություն ու հոգատարություն բերելու հանձնառությունը, գիտակցելով համապետական ընտրություններից առաջ Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների կարևորությունը, կոչ ենք անում` - Էջմիածնի, Ոսկեհատի սիրելի բնակիչներին` մասնակցել սպասվող ընտրություններին և, իրենց ձայնը վստահելով պատասխանատու ուժերին, կանխել մեր ինքնության դեմ արշավներն ու համայնքի համար բացել զարգացման նոր էջ, - ընդդիմադիր բոլոր ուժերին` գործել հանունի տրամաբանությամբ, բացառել իշխող ուժի հետ նախընտրական կամ հետընտրական որևէ համագործակցություն և ամբողջ ջանքերը ներդնել հաղթանակի կերտման համար»,-ասված է հայտարարության մեջ։
    18:26
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ասելիք չունի՞ պաշտոնական Հայաստանը․ Լիլիթ Գալստյան
    «Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի կալանավորումը կամայական չէ»․ այսպիսի եզրակացություն էր հրապարակել ՄԱԿ-ի Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խումբը (UNWGAD), որի նախագահը Գաննա Յուդկիվսկան է։
    18:20
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանը պատրաստ է աչքի եղջերաթաղանթի դիակային դոնորության․ ՀՀ ԱՆ
    Տեսողության շեղումների վաղ հայտնաբերման, կանխարգելման, ինչպես նաև տեսողական խանգարումներով անձանց շրջանում բարդությունների կանխարգելման նպատակով առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բժշկական հաստատություններում անվճար իրականացվում է (ըստ բժշկական ցուցումների).
    18:15
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՀԱՄԱՍ-ը հայտնել է Իսրայելի հետ համաձայնության շրջանակում 2000 պաղեստինցիների ազատ արձակման մասին
    «Գործարքի առաջին փուլում մեկ խմբաքանակով կազատեն 20 պատանդների, դրա փոխարեն (Իսրայելի) օկուպացիոն իշխանությունները բանտերից ազատ կարձակեն ավելի քան 2000 պաղեստինցի կալանավորների, որոնց թվում 250-ը՝ ցմահ դատապարտվածներ», - նշել է արմատականների ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերել է Maan լրատվական գործակալությունը: 
    18:00
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Երկրաշարժ` Թուրքիայում
    Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ստամբուլի, Բուրսայի, Բալըքեսիրի, Դենիզլիի, Էսքիշեհիրի և Իզմիրի նահանգներում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան, կան միայն նյութական վնասներ։
    17:49
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    18-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ և դանակ է հայտնաբերվել
    Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 8-ին Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բաժին են տեղափոխել Ստեփանավանի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ և դանակ։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
    17:45
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Անկարայում մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների ժողովը
    Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, ռազմական համագործակցության և համատեղ ռազմական վարժանքների վերաբերյալ հարցեր:
    17:40
    09.10.25
    Ավելին
  • Հասարակական
    Արյունալի ծեծկռտուք 10 անչափահասի մասնակցությամբ. Լրիվ երեխեքի մոտ դանակ կա
    Աբովյանում անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուքի պատճառով դեմքի, կրծքավանդակի, որովայնի առաջնային պատերի կտրած-ծակած վերքեր է ստացել ԱԱԾ նախկին աշխատակից՝ «Բոշ» «սիգնալներ» տեղադրող Հայկի 20-ամյա որդին:
    17:36
    09.10.25
    Ավելին