Լրահոս
2025-10-09
-
ՔաղաքականՀակոբ Արշակյանը կմեկնի ՎաշինգտոնԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կգործուղվի Վաշինգտոն: Այդ մասին ԱԺ նախագահի որոշումը հրապարակված է խորհրդարանի կայքէջում: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ. 1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի 2025 թվականի տարեկան խորհրդարանական հանդիպման աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի հոկտեմբերի 12-15-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաև գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին և Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները»,- նշված է հոկտեմբերի 8-ի որոշման մեջ:Ավելին14:0009.10.25 -
Քաղաքական«Զանգեզուրի միջանցք» անունով որևէ նախագիծ չկա.«Թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է»,- ասաց Կոստանյանը:Ավելին13:4909.10.25 -
ՔաղաքականՆերհայկական հանրային դիսկուրսում քննարկման դաշտ է բերվել Ղարաբաղյան շարժման թեման, և դրա մոդերատորները Հայաստանի գործող իշխանություններն են. Աշոտ ՂուլյանԱռաջին հայացքից անհավատալի թվացող, բայց մեր օրերի դիտանկյունից հերթական արժեքային վերանայումը նպատակ ունի ամբողջացնել 44-օրյա պատերազմի, Արցախի շրջափակման ու հայաթափման ճակատագրական իրադարձությունների նարատիվները և խորացնել հանրային քննարկումների մեջ այս թեմաների շուրջ շարունակվող պառակտումները: Թեմայի խիստ վտանգավորությունը, պատմությունը կեղծելու միտումները ստիպում են կրկին հենվելով փաստերի վրա ներկայացնել ճշմարտությունը։Ավելին13:4509.10.25 -
ՀասարակականԼարված իրավիճակ՝ Օհանավանում․ տեր Արամը ոստիկանություն է կանչել քահանաների դեմ«Հավանաբար, հենց այդ մտադրությամբ էլ կանչել էին ուժայիններին։ Ես ոստիկանների հետ որեւէ առնչություն չեմ ունեցել, հեռու էին կանգնած բոլորը, միայն խոսել եմ ժողովրդի հետ, շատ խաղաղ, հանգիստ։ Ես իրենց ասացի՝ անկեղծորեն խղճում եմ ձեզ, որովԱվելին13:3209.10.25 -
Արտաքին քաղաքականությունԱլիևը ժամանել է ԴուշանբեՀիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին:Ավելին13:2309.10.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին13:1509.10.25 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանն արձակուրդ է մեկնումԿարգագրության մեջ նշվում է, որ Ալեն Սիմոնյանի արձակուրդի ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։Ավելին13:0009.10.25 -
ՔաղաքականՓաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում կլինի՞. ՀՀ վարչապետը Բրյուսելից մեկնելու է ԴուշանբեԿլինի՞ արդյոք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում Դուշանբեում, հայտնի չէ: Միջազգային այցերի մասին Հայաստանի կառավարության որոշումից ենք իմանում, որ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից մեկնելու է Տաջիկստան: Նա առայժմ Բրյուսելում է ու արդեն հասցրել է հեծանիվ քշել, իսկ տեսանյութը տարածել սոցիալական ցանցերում:Ավելին12:5509.10.25 -
ՔաղաքականՓաշինյանը կմասնակցի Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումինԹբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումին կմասնակցեն բարձրաստիճան քաղաքական գործիչներ, բիզնես ոլորտի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարածաշրջանի երկրների վարչապետներ և փոխվարչապետեր, ինչպես նաև ոլորտային նախարարներ, առաջատար համաշխարհային ընկերությունների և միջազգային ֆինանսական հաստատությունների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ։Ավելին12:4509.10.25 -
ՀասարակականԽնձորեսկի կամրջի վրա հայտնաբերվել է Գերմանիայի քաղաքացու մարմինըԱյսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, և հայտնել են, որ Խնձորեսկի կամրջի վրա դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գերմանիայի քաղաքացի, 73-ամյա Ուլղիշ Լոտտերն է, ով որպես զբոսաշրջիկ այցելել էր Հայաստան: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին12:3609.10.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Սպանության փորձ, ծեծկռտուք՝ Աբովյանում. ԱԱԾ նախկին աշխատակցի որդին է վիրավորվելՀայլուր 12։30 Սպանության փորձ, ծեծկռտուք՝ Աբովյանում. ԱԱԾ նախկին աշխատակցի որդին է վիրավորվելԱվելին12:3009.10.25 -
ՔաղաքականՓաշինյանը Բելգիայից կմեկնի ՏաջիկստանՆշենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել երեկ` մասնակցելու «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։Ավելին12:2509.10.25 -
ՄիջազգայինՖրանսիան և Մեծ Բրիտանիան հորդորում են անհապաղ կյանքի կոչել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնությունը«Մեծ հույսեր կան գերիների և նրանց ընտանիքների, Գազայում գտնվող պաղեստինցիների և ամբողջ տարածաշրջանի համար։ Ես ողջունում եմ այս գիշեր կայացված համաձայնությունը գերիներին ազատ արձակելու և Գազայում հրադադար հաստատելու վերաբերյալ։ Բարձր եմ գնահատում նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը, ինչպես նաև Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդներին, որոնց օգնությամբ այս ամենն իրականություն դարձավ։ Կոչ եմ անում բոլոր կողմերին խստորեն պահպանել հրադադարի պայմանները։ Այս համաձայնությունը պետք է նախանշի պատերազմի ավարտը և երկու պետության գոյության հիման վրա խնդրի քաղաքական կարգավորման սկիզբը։ Ֆրանսիան պատրաստ է աջակցել այս նպատակին»,- գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում՝ հավելելով, որ այս հարցը Փարիզում քննարկման կդրվի միջազգային գործընկերների հետ։Ավելին12:1509.10.25 -
ՔաղաքականՔՊ-ական պատգամավորները Թուրքիա կմեկնեն«ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի նոյեմբերի 16-20-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին, պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Մարիա Կարապետյանին, Լիլիթ Մինասյանին, Արթուր Հովհաննիսյանին, ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանին»,- նշվում է կարգադրությունում։Ավելին12:0009.10.25 -
ՄիջազգայինՖրանսիան նոր վարչապետ կունենաՆախկին վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 6-ին՝ պաշտոնում նշանակվելուց ընդամենը երեք շաբաթ անց՝ դառնալով Ֆրանսիայի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։Ավելին11:5309.10.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 09.10.2025Մամուլի տեսություն 09.10.2025Ավելին11:4909.10.25 -
ՄիջազգայինԳերմանիայի ոստիկանությունը լիազորություն կստանա ոչնչացնել սպառնալիք ներկայացնող անօդաչուներըՆոր օրենքի համաձայն՝ ոստիկանությանը թույլատրվելու է իջեցնել Գերմանիայի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքերը, իսկ դրանցից հնարավոր սպառնալիքի կամ վնասի պարագայում՝ պարզապես ոչնչացնել դրանք։Ավելին11:4509.10.25 -
ԻրավականՍպարտակ Ղուկասյանի պաշտպանական խումբը կոչ է անում իրավապահ մարմիններին՝ մնալ օրենքի և օրինականության տիրությումՄասնավորապես՝ փորձ է արվում ոչ իրական հիմքեր ստեղծել, թե իբր վերջինս խախտել է իր նկատմամբ գործող՝ «տնային կալանք» խափանման միջոցի պայմանները։ Սույնով հայտնում ենք, որ Սպարտակ Ղուկասյանը երբևէ չի խախտել իր նկատմամբ կիրառված՝ «տնային կալանք» խափանման միջոցի պայմանները։Ավելին11:4109.10.25 -
ՔաղաքականԻրավացի էր ընդդիմությունը, որ բոյկոտեց հանձնաժողովի աշխատանքները և մաս չդարձավ իշխանական շոուին. պատգամավորորքան էլ այս քննիչ հանձնաժողովը ձեւավորվեց 44-օրյա պատերազմի հետ կապված հանրության, քաղաքակական ամենալայն շրջանակների կողմից անդադար հնչեցվող հարցերին պատասխաններ տալուց խուսափելու եւ պատերազմի ընթացքում իշխանությունների ու Փաշինյանի գործողությունները սրբագրելու համար, բայց դա անհնար էր ու անզեն աչքով նկատելի է զեկույցին ծանոթանալուց հետո։Ավելին11:3509.10.25 -
ՀասարակականԿոտայքում «BMW»-ն վրաերթի է ենթարկել հոտիոտնին, ապա բախվել փայտե էլեկտրասյանը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԵրեկ՝ հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել 14:30-ի սահմաններում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Արման Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ալափարս-Արզական ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել հետոիտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Սեյրան Գ.-ին, ապա բախվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից տեղադրված փայտե էլեկտրասյանը և տապալել այն:Ավելին11:3009.10.25