Լրահոս
2025-10-11
-
ՄիջազգայինՍուդանի Էլ Ֆաշիր քաղաքի վրա հարձակման հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվելՍուդանի Էլ Ֆաշիր քաղաքում «Արագ աջակցության ուժեր» կիսառազմական խմբավորման կողմից ապաստարանի վրա անօդաչու թռչող սարքերի և հրետանու հարվածների հետևանքով, ըստ տեղի ակտիվիստների, հոկտեմբերի 10-ի գիշերը և հոկտեմբերի 11-ի առավոտյան զոհվել է առնվազն 60 մարդ։Ավելին17:2011.10.25 -
ՔաղաքականԱԺ պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Միքայել Թումասյանը կգործուղվեն ՌԴ«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.Ավելին17:0011.10.25 -
ՔաղաքականՔաղաքային իշխանությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից․ Գառնիկ ԴանիելյանԵրեկվանից քաղաքացիներն ահազանգում են, որ մայրաքաղաքի մի շարք համայնքներում անհնար է դարձել բնականոն կյանքը։ Նուբարաշենի աղբավայրը արդեն երկու օր է, ինչ այրվում է՝ քաղաքը պատելով թունավոր ծխով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Մեր հայրենակիցները ստիպված են ողջ օրը փակ պահել պատուհանները, տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, կամ պարզապես փախչել մայրաքաղաքից հեռու՝ խուսափելով խիստ վտանգավոր օդը շնչելուց։ Ինչպես հայտնի է՝ աղբը այրելու պրակտիկան վաղուց մերժված է քաղաքակիրթ համարվող երկրներում։ Այս մեթոդը ոչ միայն ահռելի վնաս է հասցնում շրջակա միջավայրին, այլև մեծացնում է մի շարք հիվանդությունների ռիսկը՝ սիրտ֊անոթայինից մինչև քաղցկեղ։ Քաղաքային իշխանությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից՝ հիմա էլ ներկայացնելով, թե օրեր շարունակ ծխացող աղբավայրի այրումը դիտավորության հետևանք է։ Անգամ այդ պարագայում, խնդրի պատասխանատուն շարունակում են մնալ իրենք։ Այս տարիների ընթացքում աղբավայրը այրվել է բազմիցս։ Հուլիսի 27-ին ևս աղբավայրում խոշոր հրդեհ էր բռնկվել։ Իմ ելույթներում` ԱԺ ամբիոնից, հանձնաժողովների նիստերի ընթացքում, բազմիցս անդրադառնալով Նուբարաշենի և բնակավայրերին մոտ գտնվող այլ աղբավայրերի խնդրին՝ նշել եմ, որ միակ լուծումը դրանց փակումն ու ժամանակակից աղբավայրերի կառուցումն է։ Մեծամտությունն ու պատասխանատվության բացակայությունն այնքան բնորոշ են այս իշխանություններին, որ իրենց համար պատեհ չէ լսել ընդդիմադիր գործիչներին, նրանց ահազանգերն ու առաջարկները։ Յոթ տարի է՝ ինչ իշխանություն են, սակայն, չեն կարողանում մեկ աղբավայրի հարց լուծել՝ վտանգելով քաղաքացիների առողջությունը։ Տարիներ շարունակ տրվող խոստումները, որոնցում, ի դեպ, ընդգծվում էր, որ թափոնների վերամշակման գործարանի և նոր աղբավայրի կառուցումը առաջնահերթություն է, այդպես էլ իրականություն չդարձան (ինչպես Աջափնյակի մետրոյի պարագայում): Փոխարենը՝ «Էրեբունի-Երևան 2807»-ի տոնական միջոցառումները կընթանան թունավոր ծխի ուղեկցությամբ»,- գրել է նա։Ավելին16:4511.10.25 -
ԱշխարհՖիլիպիններում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. զոհվել է առնվազն 7 մարդԱռաջին երկրաշարժը եղել է 7.4 մագնիտուդ ուժգնությամբ՝ խլելով առնվազն 7 մարդու կյանք, առաջացրել է սողանքներ: Երկրորդ եղել է 6.8 մագնիտուդ ուժգնությամբ:Ավելին16:3011.10.25 -
ԱշխարհԵրկրաշարժ՝ Կամչատկայի ափերի մոտՀուլիսի 30-ին Կամչատկայում տեղի էր ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ՝ 8.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այդ ժամանակվանից ի վեր գիտնականներն ամեն օր գրանցում են հետցնցումներ: Դրանց մեծ մասը չի զգացվում բնակեցված տարածքներում։ Ըստ սեյսմոլոգների՝ հետցնցումների ինտենսիվությունն ու ուժգնությունը աստիճանաբար նվազում են:Ավելին16:1711.10.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Չարենցավանի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած սպանության դեպքիցԱյսօր՝ հոկտեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի եկեղեցիներից մեկում:Ավելին16:0811.10.25 -
ՀասարակականԻ՞նչ խրամատ են փորում Ծիծեռնակաբերդում. անտանելի է դառնում շինարարությունըԻ՞նչ խրամատ են փորում Ծիծեռնակաբերդում. անտանելի է դառնում շինարարությունըԱվելին16:0011.10.25 -
ՔաղաքականՄեր վարչապետի թեկնածուն կլինի ընդունելի. Նարեկ ԿարապետյանՆա նշել է, որ բոլորը կհավանեն նրա թեկնածությունը:Ավելին15:5011.10.25 -
Իրավական26-ամյա երիտասարդը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկինՀոկտեմբերի 11-ին՝ ժամը 14:02-ին, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, որտեղ նա մահացել է։ Տեղեկությունը փոխանցվել է Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին և Պարեկային ծառայություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդուն։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։Ավելին15:4511.10.25 -
ՀասարակականԱրզնիում կոտրել են «Հայփոստ»-ի մասնաճյուղի դռան փականը, գողացել դրամարկղում և սեղանի դարակում եղած գումարըԵրեկ՝ հոկտեմբերի 10-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի մասին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվել են այսօր՝ հոկտեմբերի 11-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 10-ի՝ ժամը 15:30-ից մինչև հոկտեմբերի 11-ի՝ 09:50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արզնի բնակավայրի 10-րդ փողոցում գործող «Հայփոստ»-ի 2212 մասնաճյուղի դռան փականը, մտել ներս, տակնուվրա արել, դրամարկղից գողացել են գումարը և «Հայփոստ»-ի աշխատակցին պատկանող գումարը: Դեպքի փաստով քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախնական տեղեկություններով՝ «Հայփոստ»-ի մասնաճյուղից հափշտակել են մոտ 150 հազար դրամ:Ավելին15:3011.10.25 -
ՀասարակականՍպասվում է անձրևՔամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին15:1511.10.25 -
ՔաղաքականԺամը 14։00-ի դրությամբ Երևանում օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը չափավոր միջակայքում է. Ավինյան14։00-ի դրությամբ Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը PM2.5-ի համար կազմել է 85.9, ինչը գտնվում է չափավոր միջակայքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Օդի որակն այս միջակայքում համարվում է ընդունելի։ Միևնույն ժամանակ օդի աղտոտվածության նկատմամբ հատուկ զգայունություն ունեցող մարդկանց խմբերի համար այն կարող է ռիսկային լինել:Ավելին15:1411.10.25 -
ՔաղաքականՀայաստանը լինելու է այն երկիրը, որտեղ կարելի է իրականացնել երազանքներ. Գոհար ՂումաշյանԻնչպես իր հարցազրույցներում ասել է «Մեր ձևով» շարժման գաղափարական առաջնորդ Սամվել Կարապետյանը, մեր ժողովրդին ամենամեծ համբավը բերելու են ոչ թե քաղաքական ու պետական գործիչները, այլ մեր այն հայրենակիցները, ում ողջ աշխարհը ճանաչում է իրենց աստվածատուր տաղանդի շնորհիվ։ Այս մասին «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարել է շարժման անդամ Գոհար Ղումաշյանը։ «Վստահեցնում եմ՝ Հայաստանը լինելու է այն երկիրը, որտեղ կարելի է իրականացնել երազանքներ։ Տաղանդավոր երիտասարդներն ու «Մեր ձևով» շարժումն մի ընդհանուր գործ են անում։ Մենք փնտրում ու գտնում ենք միմյանց»,- ասել է Ղումաշյանը։ Նա նշել է՝ մեր երկրի միանձնյա կառավարիչն այդպես էլ չհասկացավ, որ կրթությունն ու նորաձևությունը անհամատեղելի են։ «Կիսագրագետներին պատասխանատու պաշտոնները հանձնելը ևս անհամատեղելի է։ Մեր ձևը կրթության բովանդակային և մեթոդաբանական արդիականացումն է, ուսուցիչների խրախուսման համակարգը։ Մեր ձևն այն է, որպեսզի ապագա մասնագետներն արագ փոփոխվող աշխարհում կկարողանան զարգացնել իրենց ձեռք բերված գիտելիքները։ Մեր ձևն այն է, որպեսզի պետությունն օգնի երիտասարդներին աշխատանքի տեղավորման հարցում»,- հավելել է Ղումաշյանը։Ավելին15:0011.10.25 -
ՀասարակականՀՀ-ում ՌԴ դեսպանատունը Երևանի բնակիչներին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբՀՀ-ում ՌԴ դեսպանատունը Երևանի բնակիչներին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ։ «Վառ պատմական ժառանգությունն ու դինամիկ արդիականությունը ներդաշնակորեն համադրող Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք հետագա զարգացում և բարգավաճում»,- ասվում է հայտարարությունում։Ավելին14:4511.10.25 -
ՀասարակականԻ՞նչ վտանգներ ունի օդի աղտոտվածությունըՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա՝ երեխաներ, տարեցներ, հղի կանայք, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք։ Ի՞նչ վտանգներ ունի օդի աղտոտվածությունը Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները՝ շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)․ սրտանոթային խնդիրների սրացում․ աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն․ գլխացավեր, հոգնածություն․ երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ։ Ինչպես պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքին Մնացե՛ք փակ տարածքում։ Փակեք դռներն ու պատուհանները, երբ աղտոտվածության մակարդակը բարձր է։ Հատկապես քաղաքներում և խիտ երթևեկության վայրերում գտնվելու ժամանակ կրեք պաշտպանիչ դիմակ (N95 կամ համապատասխան ֆիլտրով)։ Զերծ մնացե՛ք դրսում ֆիզիկական ակտիվությունից։ Խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց կամ երեխաներին խաղացնելուց բացօթյա՝ աղտոտվածության բարձր ժամերին։ Հետևե՛ք օդի որակի մասին տեղեկատվությանը։ Օգտվե՛ք հատուկ հավելվածներից կամ պաշտոնական աղբյուրներից՝ օրվա ընթացքում օդի որակի մասին տեղեկանալու համար։ Հո՛գ տարեք խոցելի խմբերի մասին։ Տարեցները, երեխաները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է առավել զգուշավոր լինեն։Ավելին14:3011.10.25 -
ՔաղաքականՀանրահավաք՝ ի աջակցություն Սամվել ԿարապետյանիԵրևանում հաջորդ շաբաթ տեղի կունենա հանրահավաք՝ ի աջակցություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։ Ինչպես հայտնեցին գործարարի նախաձեռնած «Մեր ձևով» ժողովրդական շարժման հաշվետու ժողովի ժամանակ, հավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում։Ավելին14:1511.10.25 -
ՔաղաքականՏարօն Աճեմօղլուն որպես խորհրդատու և փորձագետ մասնակցելու է «Մեր ձևով» շարժման աշխատանքներինԱյսօր «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովին որպես փորձագետ և հատուկ բանախոս տեսաուղերձով հանդես է եկել նաև 2024 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, պարոն Դարոն Աճեմօղլուն։ Այս մասին հայտնել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհուրդը։Ավելին14:0011.10.25 -
ՀասարակականՆուբարաշենի աղբավայրը դիտավորյալ այրելու մասով կա կասկածյալ․ ArmlurԵրեկ առավոտից ահազանգեր ստացվեցին, որ Նուբարաշենի աղբավայրը այրվում է, այս պահին ողջ մայրաքաղաքը ծխի մեջ է։Ավելին13:5111.10.25 -
ՔաղաքականԱրդարությունը հաղթելու է. Արամ ՎարդևանյանՍամվել Կարապետյանի վճռականությունը և այն, որ հաղթանակն անխուսաելի է, տեղում են։ Այս մասին «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ «Ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ նույնիսկ քաղաքական հետապնդումից չենք զարմանում»,- ասել է Վարդևանյանը։ Նրա խոսքով՝ արդարությունը միշտ գերակայում է և միշտ հաղթելու է։ «Հաղթելու ենք միասին»,- նշել է Վարդևանյանը։Ավելին13:4011.10.25 -
ՄիջազգայինՀյուսիսային Կորեան զորահանդես է անցկացրել՝ ցուցադրելով իր նոր միջմայրցամաքային հրթիռըՏոնակատարությանը մասնակցելու նպատակով Փհենյան են ժամանել Չինաստանի վարչապետ Լի Ցյանը, Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ պատվիրակություն Ռուսաստանից, ինչպես նաև Վիետնամի կոմունիստական կուսակցության ղեկավար Տո Լամը:Ավելին13:3111.10.25