Լրահոս

2025-10-11
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև
    Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
    15:15
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժամը 14։00-ի դրությամբ Երևանում օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը չափավոր միջակայքում է. Ավինյան
    14։00-ի դրությամբ Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը PM2.5-ի համար կազմել է 85.9, ինչը գտնվում է չափավոր միջակայքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Օդի որակն այս միջակայքում համարվում է ընդունելի։ Միևնույն ժամանակ օդի աղտոտվածության նկատմամբ հատուկ զգայունություն ունեցող մարդկանց խմբերի համար այն կարող է ռիսկային լինել:
    15:14
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը լինելու է այն երկիրը, որտեղ կարելի է իրականացնել երազանքներ. Գոհար Ղումաշյան
    Ինչպես իր հարցազրույցներում ասել է «Մեր ձևով» շարժման գաղափարական առաջնորդ Սամվել Կարապետյանը, մեր ժողովրդին ամենամեծ համբավը բերելու են ոչ թե քաղաքական ու պետական գործիչները, այլ մեր այն հայրենակիցները, ում ողջ աշխարհը ճանաչում է իրենց աստվածատուր տաղանդի շնորհիվ։ Այս մասին «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարել է շարժման անդամ Գոհար Ղումաշյանը։ «Վստահեցնում եմ՝ Հայաստանը լինելու է այն երկիրը, որտեղ կարելի է իրականացնել երազանքներ։ Տաղանդավոր երիտասարդներն ու «Մեր ձևով» շարժումն մի ընդհանուր գործ են անում։ Մենք փնտրում ու գտնում ենք միմյանց»,- ասել է Ղումաշյանը։ Նա նշել է՝ մեր երկրի միանձնյա կառավարիչն այդպես էլ չհասկացավ, որ կրթությունն ու նորաձևությունը անհամատեղելի են։ «Կիսագրագետներին պատասխանատու պաշտոնները հանձնելը ևս անհամատեղելի է։ Մեր ձևը կրթության բովանդակային և մեթոդաբանական արդիականացումն է, ուսուցիչների խրախուսման համակարգը։ Մեր ձևն այն է, որպեսզի ապագա մասնագետներն արագ փոփոխվող աշխարհում կկարողանան զարգացնել իրենց ձեռք բերված գիտելիքները։ Մեր ձևն այն է, որպեսզի պետությունն օգնի երիտասարդներին աշխատանքի տեղավորման հարցում»,- հավելել է Ղումաշյանը։
    15:00
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը Երևանի բնակիչներին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ
    ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը Երևանի բնակիչներին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ։ «Վառ պատմական ժառանգությունն ու դինամիկ արդիականությունը ներդաշնակորեն համադրող Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք հետագա զարգացում և բարգավաճում»,- ասվում է հայտարարությունում։
    14:45
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ վտանգներ ունի օդի աղտոտվածությունը
    ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա՝ երեխաներ, տարեցներ, հղի կանայք, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք։ Ի՞նչ վտանգներ ունի օդի աղտոտվածությունը Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները՝ շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)․ սրտանոթային խնդիրների սրացում․ աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն․ գլխացավեր, հոգնածություն․ երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ։ Ինչպես պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքին Մնացե՛ք փակ տարածքում։ Փակեք դռներն ու պատուհանները, երբ աղտոտվածության մակարդակը բարձր է։ Հատկապես քաղաքներում և խիտ երթևեկության վայրերում գտնվելու ժամանակ կրեք պաշտպանիչ դիմակ (N95 կամ համապատասխան ֆիլտրով)։ Զերծ մնացե՛ք դրսում ֆիզիկական ակտիվությունից։ Խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց կամ երեխաներին խաղացնելուց բացօթյա՝ աղտոտվածության բարձր ժամերին։ Հետևե՛ք օդի որակի մասին տեղեկատվությանը։ Օգտվե՛ք հատուկ հավելվածներից կամ պաշտոնական աղբյուրներից՝ օրվա ընթացքում օդի որակի մասին տեղեկանալու համար։ Հո՛գ տարեք խոցելի խմբերի մասին։ Տարեցները, երեխաները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է առավել զգուշավոր լինեն։
    14:30
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանրահավաք՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
    Երևանում հաջորդ շաբաթ տեղի կունենա հանրահավաք՝ ի աջակցություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։ Ինչպես հայտնեցին գործարարի նախաձեռնած «Մեր ձևով» ժողովրդական շարժման հաշվետու ժողովի ժամանակ, հավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում։
    14:15
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տարօն Աճեմօղլուն որպես խորհրդատու և փորձագետ մասնակցելու է «Մեր ձևով» շարժման աշխատանքներին
    Այսօր «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովին որպես փորձագետ և հատուկ բանախոս տեսաուղերձով հանդես է եկել նաև 2024 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, պարոն Դարոն Աճեմօղլուն։  Այս մասին հայտնել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհուրդը։
    14:00
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նուբարաշենի աղբավայրը դիտավորյալ այրելու մասով կա կասկածյալ․ Armlur
    Երեկ առավոտից ահազանգեր ստացվեցին, որ Նուբարաշենի աղբավայրը այրվում է, այս պահին ողջ մայրաքաղաքը ծխի մեջ է։
    13:51
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդարությունը հաղթելու է. Արամ Վարդևանյան
    Սամվել Կարապետյանի վճռականությունը և այն, որ հաղթանակն անխուսաելի է, տեղում են։ Այս մասին «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ «Ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ նույնիսկ քաղաքական հետապնդումից չենք զարմանում»,- ասել է Վարդևանյանը։ Նրա խոսքով՝ արդարությունը միշտ գերակայում է և միշտ հաղթելու է։ «Հաղթելու ենք միասին»,- նշել է Վարդևանյանը։
    13:40
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հյուսիսային Կորեան զորահանդես է անցկացրել՝ ցուցադրելով իր նոր միջմայրցամաքային հրթիռը
    Տոնակատարությանը մասնակցելու նպատակով Փհենյան են ժամանել Չինաստանի վարչապետ Լի Ցյանը, Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ պատվիրակություն Ռուսաստանից, ինչպես նաև Վիետնամի կոմունիստական ​​կուսակցության ղեկավար Տո Լամը:  
    13:31
    11.10.25
    Ավելին
  • Հասարակական
    Թունավոր ծուխը՝ Երևանին նվե՞ր. Նուբարաշենի աղբավայրը դիտավորյալ այրելու գործով կասկածյալ կա
    Մայրաքաղաքի 2807-ամյակի տոնակատարությունների նախապատրաստության ամենաթեժ պահին Երևանը ծածկվել է վառված աղբի ծխով: Գիշերվանից մարդիկ շնչում են թունավոր օդը, որ քամին բերել է Նուբարաշենի աղբավայրից:
    13:20
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը դարձնելու ենք ամենաբարեկեցիկ ու ամենաերջանիկ երկիրը․ Սամվել Կարապետյանը՝ ԱԱԾ մեկուսարանից
    ««Մեր ձեւով» շարժումը հայտնվել է հասարակական կյանքի ուշադրության կենտրոնում, զգալի փոփոխություններ է բերել երկրի քաղաքական կյանքում։ Սա ձեր ձեռքբերումն է եւ բոլորիս ձեռքբերումն է եւ պետք է դառնա հայ ժողովրդի ձեռքբերումը։ Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանը, գիտեմ, որ իսկական համաժողովրդական շարժում դառնալու ներուժ ունի։ Չենք նահանջելու, կանգ չենք առնելու եւ Հայաստանը դարձնելու ենք ամենաբարեկեցիկ ու ամենաերջանիկ երկիրը։ Անելու ենք մեր ձեւով»,– ասվում է Կարապետյանի ուղերձում։
    13:16
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մեր ձևով» շարժմանը միացել է 5000 կամավոր, պատճառը Սամվել Կարապետյանն է. Նարեկ Կարապետյան
    «Ամեն օր մարդիկ զանգահարում են, կապ են հաստատում՝ առաջարկելով իրենց մասնակցությունը որպես կամավորներ, որպեսզի հնարավոր լինի իրականացնել այն փոփոխությունները, որոնք նրանք տեսնում են, և որոնք տեսնում ենք բոլորս», — նշել է Կարապետյանը։
    13:07
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեքսիկայում հորդառատ անձրևների հետևանքով մահացել է առնվազն 27 մարդ
    Հեղեղները սողանքներ են առաջացրել՝ որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումների և գետերի՝ ափերից դուրս գալու պատճառ դառնալով:  
    13:00
    11.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ուղիղ I «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովը
    Ուղիղ I «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովը
    12:56
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ապրում ենք այնպիսի օրերում, երբ գործող իշխանությունները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը․ Ալեքսան Ալեքսանյան
    «Մեր շարժումն ուղղակի շարժում չէ, այն ազգապահպան նախաձեռնություն է», — հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ շարժման առաջին հաշվետու ժողովի ընթացքում։ «Ապրում ենք այնպիսի օրերում, երբ գործող իշխանությունները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը։ Սամվել Կարապետյանն արդեն 114 օր է գտնվում է անազատության մեջ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն աջակցելու համար», — նշել է Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ ժողովրդի համար անելիքները շատ են․ «Մենք մշակել ենք հայեցակարգ՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավաքաղաքական հիմքերի բարելավմանը։ Շարժման մեկամսյա գործունեությունը ցույց տվեց, որ ունենք կարևոր անելիքներ»։
    12:50
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    12:49
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.67 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ:
    12:45
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Սարսափելի ծուխ՝ ամբողջ Երևանում. քաղաքի տոնին շնչահեղձ է լինում մայրաքաղաքը
    Հայլուր 12։30 Սարսափելի ծուխ՝ ամբողջ Երևանում. քաղաքի տոնին շնչահեղձ է լինում մայրաքաղաքը
    12:30
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ․ խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով․ Ավինյան
    Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է: Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում  բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ 
    12:15
    11.10.25
    Ավելին