Լրահոս

2025-10-11
  • Img default alt hy
    Սպորտ
    Այսօր պայքարի մեջ կմտնի աշխարհի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը
    Ծանրամարտի աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին. մրցումային վերջին օրը պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային ծանրորդները:
    12:06
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները, առկա է մեծ ծավալի ծխածածկույթ. Տիգրան Ավինյան
    Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները, այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ առկա է մեծ ծավալի ծխածածկույթ: «Այս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ Փրկարար ծառայության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ու կապալառու ընկերությունների ամբարձիչներ ու բեռնատարներ՝ հողի ծածկույթով տարածքը լցնելու ուղղությամբ՝ ծուխը վերացնելու նպատակով։ Երկու օրերի ընթացքում 248 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր։ Նուբարաշենի աղբավայրի տարածքի հսկողության ու անվտանգային կանոնների պահպանման նպատակով մեկնարկել են արտաքին լուսավորության համակարգի անցկացման, տեսախցիկների ու արգելապատնեշների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։ Մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված»,- նշել է նա։
    12:00
    11.10.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 11.10.2025
    Մամուլի տեսություն 11.10.2025
    11:53
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աբովյանում հնչած կրակոցների գործով 1 անձ ձերբակալվել է
    Աբովյանում հնչած կրակոցների գործով մեկ անձ ձերբակալվել է խուլիգանություն կատարելու համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաձգաբանական, դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ։ Ավելի վաղ Գագիկ Շամշյանը հաղորդել էր, որ այս գիշեր վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել Աբովյան քաղաքում, կա 3 վիրավոր։
    11:42
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքը թունավոր ծխով պատված է, իսկ ՔՊ-ն պատրաստվում է թիթեռ նկարել ու ողջ քաղաքում իբր համերգներ են. Գեղամ Մանուկյան
    Երևանը թունավոր ծխի մեջ է. Նուբարաշենի աղբավայրի հրդեհի ծուխը ողջ քաղաքով մեկ է տարածվել։ Այս ֆոնին իշխանությունը համերգներ է կազմակերպում։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է թեմային անդրադարձել ու տեսանյութ հրապարակել ծխի մեջ կորած Երևանից։ «Քաղաքը փոշուց հետո հիմա էլ թունավոր ծխով պատված է, իսկ սրանք պատրաստվում են թիթեռ նկարել ու ողջ քաղաքում իբր համերգներ են կազմակերպում։ Աջափնյակի մետրոյի կայարանի, Մարաշ-Նոր Նորք ճոպանուղու, կինո «Հայրենիքի» էստակադայի կառուցման առիթով... պետաքանդության խայտառակ օրինակը՝ Երեւանում»,- նշել է Մանուկյանը։
    11:35
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մեր ձևով» շարժումը շուտով կառաջարկի լուծումներ, որոնց նպատակն է Երևանը դարձնել տարածաշրջանի կրթական և առողջապահական կենտրոն
    Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որում մանրամասն ներկայացվում են սոցիալական նախաձեռնություններն ու նախատեսվող ծրագրերը։
    11:30
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանի առնվազն մի հատվածը էկոլոգիական աղետի մեջ է. Մեսրոպ Առաքելյան
    «Նուբարաշենի աղբավայրի ծուխը ծայրահեղ վտանգավոր է դրսում գտնվելու համար, առավել ևս երեխաների համար։
    11:20
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Զատուլինը դավաճանություն է անվանել «Նոր Հայաստան» ստեղծելու Փաշինյանի ծրագրերը. Sputnik Արմենիա
    ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Չորրորդ հանրապետության մասին խոսակցություններով Հայաստանի վարչապետը «գեղեցիկ փաթեթավորում է փնտրում» իր ներքին և արտաքին քաղաքական «ձախողված» գործողությունների համար: Իրականում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ նրա, «ոչ այլ ինչ է, եթե ոչ սահմանադրության փոփոխությունն անցկացնելու փորձ, որին, ըստ հարցումների, դեմ է Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը»: Այսպիսի գնահատական է տվել Զատուլինը RTVI պարբերականին տված հարցազրույցում, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին հայտարարեց երկրում Չորրորդ հանրապետության ստեղծման ծրագրերի մասին՝ 2026 թվականին ևս հինգ տարով իր լիազորությունները երկարաձգելու դեպքում: Ավելի ուշ նա բացատրեց, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնված կլինի «խաղաղության տրամաբանության» վրա, այլ ոչ թե «հակամարտության տրամաբանության», ինչպես Երրորդը: Ընդ որում, օգոստոսի վերջին Gallup International ասոցիացիայի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 58 տոկոսը չի պաշտպանում ՀՀ Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի պահանջով, որը փոփոխությունները Բաքուն հանրապետությունների միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման է անվանում։ Զատուլինը նաև Չորրորդ հանրապետության մասին Փաշինյանի հայտարարությունները կապել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև Հայաստանի տարածքով անցնող և ԱՄՆ-ի կառավարմանը հանձնված միջանցք ստեղծելու ծրագրերի հետ։ «Ամերիկացիների մուտքը այդ զգայուն տարածք՝ այդ ապագա միջանցքի շահագործման համար, նշանակում է նրանց մոտենալը Իրանին, որի դեմ շարունակում են խաղալ, ընդ որում՝ ոչ միայն ամերիկացիները, այլ իսրայելցիները»,- նշել է Պետդումայի պատգամավորը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
    11:10
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մասիսից վերև ամպերն են, իսկ ներքևի «մառախուղը»՝ Նուբարաշենի վառվող աղբավայրի ծուխը․ Հայրումյան
    Երեկվա հրդեհի կադրերը տեսնելով, պարզ էր, որ դա մի օրում հանգցնելն անհնար է ու իմ պատկերացրած նորմալ երկրում պետք է քաղաքապետը երեկվա ելույթում ներողություն խնդրեր ժողովրդից ու ասեր, որ կանենք ամեն ինչ, հնարավորինս շուտ հրդեհը մարելու համար, իսկ ելույթը կշարունակեր առողջապահության նախարարը՝ հորդորելով Երևանի և հարակից շրջանների բնակիչներին լուսամուտները փակ պահել, որևէ դեպքում դրսում սպորտով չզբաղվել, և այլն, և այլն։
    11:00
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իրական «հայրենասերներ», կամ ինչպես է Երևան-Բաքու խաղաղությունը կառուցվում եվրոպական դրամաշնորհներով. «Փաստ»
    Միաժամանակ գործում է ոչ պաշտոնական մակարդակը՝ հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների և դրամաշնորհային հիմնադրամների միջոցով, որոնք նպատակ ունեն խթանել երկխոսությունն ու հաշտեցումը։ Այդպիսի կառույցներից է Հաագայում գործող LINKS Europe Foundation-ը, որը տարեսկզբին ձևավորեց հայ և ադրբեջանցի փորձագետների խումբ՝ մինչև նոյեմբեր մշակելու առաջարկներ երկու ժողովուրդների մերձեցման վերաբերյալ։
    10:54
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իսկ ո՞րն էր Փաշինյանի «զրոյական կետը» Արցախի խնդրով բանակցություններում․ «Փաստ»
    «Նիկոլ Փաշինյանը, որ անցել է ֆեյսբուքյան կարճ տեսամիացումների, շարունակում է սևեռված մնալ «նախկինի» վրա: Հատկապես նախկին նախագահների հետ բանավիճելու նրա անդադար մղումը արդեն իսկապես «սևեռուն մտքի» տպավորություն է թողնում: Վերջին կարճ ելույթներից մեկում նա սրտնեղեց, որ նախկին նախագահները նշում են անցած տասնամյակներում՝ յուրաքանչյուրն իր պաշտոնավարման շրջանում Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եղած առաջարկները (Բուդապեշտ, Քի Ուեսթ, Կազան): Ու, իր կարծիքով, Փաշինյանը ոչ այն է՝ հեգնեց, ոչ այն է՝ մուննաթ եկավ. «Է՜, բա լուծեիք...»:
    10:40
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Աբովյանում. կան վիրավորներ. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
    Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, վիճաբանություն, ծեծկտուք է տեղի ունեցել, և կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի ժողովրդին հայտնի Կինոյի շենքի խաչերուկում կրակոցներ են հնչել, հայտնում է Shamshyan.com-ը:   Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ժամը 01:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել որ «կրծքավանդակի և աջ բազկի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:  Հիվանդանոց մեկնած Կոտայքի բաժնի և Կոտայքի մարզի քրեական ոստիկանության օպերների կողմից պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Խանամիր Հ-ն է:  Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:  Ժամեր անց «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է տսացվում ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնում են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:  «Աբովյան» բժշկական կենտրոն մեկնած իրավապահները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Վ.-ն է:   Մինչ իրավապահները հիվանդանոցում էին, նույն հիվանդանոցից հերթական ահազանգն է ստացվում, որ «գոտկային ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ևս 1 հոգի տեղափոխվել է իրենց մոտ:  Քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Վահե Վ-ն է:  Բժիշկները իրավապահներին հայտնում են, որ նշված անձինք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և վիրահատարանում են, ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ:   Պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:30-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Հանրապետության 20 շենքին հարակից տարածքում ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ անձիք հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և խախտեով բնակիչների անդորրը, վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ և կրակոցներ, ինչից հետո նշված անձինք մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:   Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հ. Չալաբյանի որոշմանբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավարի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:  Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ, դանակ, թզբեհ, բջջային հեռախոս: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական և համայնքային ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հանցգործությունը կարելի է ասել բացահայտել են և հայտնաբերել նաև հանցագործության գործիք ատրճանակը:  Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում:
    10:30
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արձակուրդից չեկած՝ նորից արձակուրդ է գնացել․ «Հրապարակ»
    Նրա թիվ մեկ խնդիրը պետք է լիներ դատավորների անկախությունն ապահովելը, որոնք անպաշտպան են մնացել Նիկոլ Փաշինյանի իշխանության կամայականությունների առաջ եւ գլուխները կախ՝ կալանք են տալիս ընդդիմադիրներին` դրա համար չունենալով ոչ մի հիմք։ Իսկ Աթաբեկյանը 2,5 ամիսը մեկ արձակուրդ է գնում՝ կարծես իր ղեկավարած ոլորտում ամեն ինչ «օկ» է։
    10:23
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    ՔՊ վարչության նիստից հետո Արգիշտի Մեխակյանը լրագրողների հետ վահագնալեքսանյանական ոճով զրույցում քաղաքական կոշտ որակումներ էր հնչեցրել նախկին նախագահների եւ նրանց թիմերի հասցեին, Սերժ Սարգսյանի մասին անունով էր խոսել։
    10:20
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը կգործուղվի Ֆրանսիա
    Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հոկտեմբերի 14-ից 18-ը կգործուղվի Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաք։ Այս մասին որոշում է ստորագրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Պատվիրակության կազմում կլինեն Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը, քաղաքապետի օգնական Լենա Մելքոնյանը, արտաքին կապերի վարչության արտաքին հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետ Նորա Հարությունյանը և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը։ Մեկնումը պայմանավորված է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիռոլայի հրավերով։ Կքննարկվեն առողջապահության ոլորոտում համագործակցության հարցերը։ Սարգիս Մադաթյանի բացակայության ընթացքում քաղաքապետի տեղակալի պարտականությունների կատարումը կվերապահպվի Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանին: Իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի բացակայության ընթացքում տնօրենի պարտականությունների կատարումը կվերապահպվի բուժական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Հովհաննիսյանին:
    10:15
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իսկ ինչո՞ւ չկա «գործիքակազմ», եթե մեխն էլ է իրենց ձեռքում, մուրճն էլ. «Փաստ»
    Հասկանո՞ւմ եք, չի կարելի պարզապես պատահական մեկին վերցնել ու, առաջնորդվելով զուտ իշխանության հանդեպ բարեհաճությամբ, կուսակցականությամբ, «նիկոլականությամբ» կամ իշխանության համակրանքն ու վստահությունը վայելելու, «յուրայինության» մոտեցումներով, նշանակել նման պատասխանատու պաշտոն(ներ)ի: Կամ նշանակել զուտ այն պատճառով, որ «ինչ-որ մեկի համար» իշխանության «վերևներում» այլ «ինչ-որ մեկը» լոբբինգ է արել: Կամ էլ այն պատճառով, որ ինչ-որ տեղ մի երկու տարի մի «հինգ հոգու ղեկավար» է եղել: Բայց այս իշխանության օրոք հենց նշյալ գործոններով էլ պայմանավորվում են նշանակումները: Թե չէ, ինչ մասնագետ, ինչ պրոֆեսիոնալություն, ամոթ չէ՞...
    10:08
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Տեխզննման մութն ու ստվերը․ ինչ կապ ունի Խուդաթյանը կայանների հետ․«Հրապարակ»
    «Արդյունքում՝ վերջին երկու ամսվա ընթացքում կասեցվել կամ դադարեցվել է թվով 8 տեխնիկական զննության կայանների գործունեություն, եւս 6 կայանների լիցենզիաների կասեցման մասով ընթանում են վարույթներ։ Ավտոմեքենաների տեխնիկական զննման կայանների պատասխանատուներին եւ վարորդներին հորդորում ենք տեխզննումն իրականացնել օրենքով սահմանված կարգով՝ անսարք մեքենաների շահագործումը բացառելու եւ հետագա բարդություններից խուսափելու նպատակով»,- նշել է նախարարը։
    09:48
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։
    09:45
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հակոբ Ասլանյանն այլ աշխատանքի է տեղավորվել․ «Հրապարակ»
    Այսօր դիրք, պաշտոն, կարգավիճակ ունեցող իշխանականները, կասկածներ ունենալով, որ ընտրություններից հետո իրենց «ծառայություններից» այլեւս չեն օգտվելու, եւ իրենք կարող են համալրել երիտասարդ թոշակառուների շարքերը, աշխատանքի են տեղավորում նախ իրենց ծանոթ-բարեկամներին, ներկայիս օգնական-խորհրդականներին, իրենց աշխատակազմերին: Ապա նաեւ ոմանք հենց իրենց գլխի ճարն են հիմիկվանից տեսնում, որ հետո անգործ չմնան։
    09:40
    11.10.25
    Ավելին