Լրահոս
2025-10-10
-
ԻրավականԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ի սեպտեմբեր ամսվա հաշվետվությունըՔրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը, ազատազրկված անձանց կողմից դրանց պահումն ու ապօրինի շրջանառությունը կանխելու և բացահայտելու նպատակով։Ավելին21:3010.10.25 -
ՀասարակականԲոլորի ոտը կտրել, վսյո, պրծավ. աղբավայր գնացած Ավինյանն արդեն խոսել է ԱԱԾ տնօրենի ու ՆԳ նախարարի հետԿեսգիշերին Նուբարաշենի կամ ավելի հայտնի` Սովետաշենի աղբավայրում բռնկված հրդեհը սեփական աչքերով տեսնելու համար քաղաքապետ Ավինյանն այս առավոտ «շտապ» դեպքի վայր է գնացել: Հրդեհն այդ ժամանակ արդեն մարված է եղել. մի քանի ցուցում է տվել քաղաքապետը: Մի քանի ժամով Նուբարաշենի այրվող աղբավայր է գնացած Ավինյանին մոտակայքի բնակիչները առաջարկել են տեղափոխվել այդտեղ ապրելու:Ավելին21:1510.10.25 -
Հասարակական«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՀոկտեմբերի 10-ին, ժամը 17։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի կողմից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից (մոտ 1 կմ)։Ավելին21:0010.10.25 -
ՍպորտՄեզ համար Հունգարիայի դեմ խաղում ոչ-ոքին լավ արդյունք կլինի. Եղիշե ՄելիքյանԱնդրադառնալով Հունգարիայի հավաքականի առաջատար Դոմինիկ Սոբոսլաիին` Մելիքյանն ընդգծեց, որ նա բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստ է, սակայն Հունգարիայի ընտրանու կազմում շատ ֆուտբոլիստներ կան, որոնք կարող են խնդիրներ լուծել:Ավելին20:5110.10.25 -
ԻրավականՆուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆՆուբարաշենի կենցաղային աղբավայրում նոյեմբերի 9-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են Ներքին գործերի նախարարությունից։ Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի քաղաքային վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների վեց մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել մոտ 2 հա տարածքում․ այրվում է կենցաղային աղբ։ ՆԳՆ ՓԾ տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով հրդեհի վայրում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ՝ Երևանի քաղաքային փրկարարական վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Զ․ Մելքոնյանի գլխավորությամբ։ ՆԳՆ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 18։20-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքներին ներգրավված են 5 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ, 25 փրկարար, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի 8 բեռնատար, 3 ջրատար և 3 ինժեներական տեխնիկա։ Տեղափոխվել է 140 մեքենա հող և մղվել մոտ 200 տոննա ջուր։ Նախարարությունը հայտնել է, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր, որ բռնկված հրդեհը պատահականություն չէր, այլ դիտավորություն։ Նա տեղեկացրել էր, որ խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ, և հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։ Քաղաքապետը նաև նշել էր, որ խստացվել է աղբավայրի մուտքի և ելքի վերահսկողությունը և շեշտել, որ այս տարի կհայտարարվի կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի առաջին փուլը, որը մեկընդմիշտ կփակի Նուբարաշենի աղբավայրի էջը։Ավելին20:4810.10.25 -
ԻրավականԱրդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում․ Գագիկ Սարգսյանի խափանման միջոցը կփոխվի տնային կալանքիԳագիկ Սարգսյանի խափանման միջոցը կփոխվի տնային կալանքի։Ավելին20:4510.10.25 -
Հասարակական9-րդ դասարանի աշակերտուհին ինքնասպանության փորձ է կատարելՏավուշի մարզի գյուղերից մեկի 9-րդ դասարանի աշակերտուհու մայրը կասկածել է, որ իր 14-ամյա աղջիկը հեռախոսով սիրային նամակներ է գրում ինչ-որ տղայի։ Մայրն այդ մասին հարցումներ է արել դստերը, սակայն վերջինս ժխտել է, որ նման բան կա; Մայրը չհավատալով, հարմար պահ գտնելով՝ աղջկա ձեռքից խլել է նրա հեռախոսն և ուսումնասիրել դրա պարունակությունը Հեռախոսի մեջ աղջկան արատավորող լուսանկարներ կամ տեսանյութեր չեն եղել, լոկ՝ հեռախոսային հաղորդագրություններ։ Աղջիկը մոր տգեղ վարմունքից խիստ վիրավորված, մենակ մնալով ՝ իրենց տանը եղած, տարբեր հիվանդությունների դեմ մեծ քանակությամբ դեղերը կուլ է տվել, ցանկանալով ինքնասպան լինել։Ավելին20:3910.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ռուս-ադրբեջանական առճակատման վե՞րջը. նոր զարգացումներ՝ Պուտին-Ալիև հանդիպումից հետոՀայլուր 20։30 Ռուս-ադրբեջանական առճակատման վե՞րջը. նոր զարգացումներ՝ Պուտին-Ալիև հանդիպումից հետոԱվելին20:3010.10.25 -
ՔաղաքականՔոչարյանը հաղթաթուղթ է տալիս Հայաստանին. վտանգների չեզոքացման և իրական խաղաղության բանաձևըՌոբերտ Քոչարյանը Թրամփի վարչակազմին շահեկան առաջարկ անելով՝ հնարավորություն է տալիս Հայաստանի օգտին շրջել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ մեզ համար վտանգավոր զարգացումները: Քաղաքագիտական շրջանակներում այս համոզմունքն է իշխողը՝ երկրորդ նախագահի մեծ ասուլիսից հետո: TRIPP-ը երկայացնելու Քոչարյանի առաջ քաշած բանաձևի իրականացումը, շատերի խոսքով, ճանապարհ կբացի իրական խաղաղության համար: Այն, ինչ խաղաղություն է անվանում Փաշինյանը, երկրորդ նախագահի համոզմամբ՝ պարզապես զինադադար է, որի պահպանումը կախված է մեկ մարդու՝ Ալիևի քմահաճույքից:Ավելին20:2610.10.25 -
ՀասարակականՀոկտեմբերի 14-ից Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկա»-ի երկու կողմերում երթևեկությունը կկազմակերպվի միակողմԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:Ավելին20:1810.10.25 -
ՀասարակականԲախվել են «Toyota»-ն ու Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող «Գազել»-ը․ 7 հոգի հիվանդանոցում էԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Toyota մակնիշի մեքենան և մարդատար «Գազել»-ը։Ավելին20:0210.10.25 -
Հասարակական«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքիցԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարին ազատել է աշխատանքից։ Այս մասին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից։Ավելին19:4910.10.25 -
ՄիջազգայինՆիկոլ Վովաևիչն առանց մեզ ի՞նչ կանի. Լուկաշենկոն խայթում է, Ալիևը ջերմ զրուցում, Պուտինն՝ առարկումԱյսօր Դուշանբեում են ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները: Նրանց գագաթնաժողովից հետո հայտնի է դարձել Փաշինյան-Ալիև առանձնազրույցի մասին. ԱՊՀ գլխավոր քարտուղարն է հայտնել, թե Փաշինյանն ու Ալիևը ջերմ զրույցի ընթացքում քննարկել են խաղաղության գործընթացը: Իսկ գագաթնաժողովի ընթացքում արված կադրերում լսվում է Փաշինյանի ու Պուտինի փոքրիկ բանավեճը հայ-ռուսական առևտրաշրջանառության ծավալի մասին:Ավելին19:3210.10.25 -
ԻրավականԹմրամիջոց, ոգելից խմիչք, կտրող-ծակող առարկաներ ․․․ ինչ է հայտնաբերվել կալանավայրերում՝ ստուգումների արդյունքում«2025 թվականի սեպտեմբերի ընթացքում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, հատուկ նշանակության և ուղեկցումների բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման բաժինների ծառայողների կողմից անցկացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է․Ավելին19:1610.10.25 -
ՀասարակականԱրարատի մարզում խոշոր հրդեհ է բռնկվելՄինչ երեկվանից համացանցում քննարկվում է Նուբարաշենի աղբավայրի հերթական հրդեհը, որի կրակն ու ծուխը տեսանելի են Երևանի մի քանի վարչական շրջաններից ու Արարատի մարզի որոշ քաղաքներից ու գյուղերից, այսօր առավոտից Նուբարաշեն-Բարձրաշեն ճանապարհից տեսանելի էր հավանաբար Արարատի մարզի ինչ-որ վայրում ծխի հսկայական ամպը, որը չի զիջում Նուբարաշենի աղբավայրում բռնկված կրակին ու ծխին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին19:0110.10.25 -
ԻրավականՆԳՆ-ն ներկայացրել է՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար ՆԳՆ ոստիկանություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.Ավելին18:4510.10.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Լարվածություն՝ Տեր Արամի շուրջ. «սուպեր անձնավորությո՞ւն», թե՞ «անկարգապահ քահանա»Հայլուր 18։30 Լարվածություն՝ Տեր Արամի շուրջ. «սուպեր անձնավորությո՞ւն», թե՞ «անկարգապահ քահանա»Ավելին18:3010.10.25 -
ԻրավականԼոռու քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին սահմանային անցակետումՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրին Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների հետ:Ավելին18:1710.10.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կազմել է 382.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին18:0810.10.25 -
ԻրավականՋրականի 5-րդ գումարտակի հրամանատարը դատապարտվել է 16 տարի ազատազրկմանՋրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվել է 16 տարի ազատազրկման։ Վճիռն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը։ Գրում է Հետքը:Ավելին17:5410.10.25