Լրահոս
2025-10-10
-
ԱռողջապահականԱրմավիրում 9 քաղաքացի է թունավորվելԱյսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացվել է հաղորադագրություն այն մասին, 09.10.2025թ. գիշերը 22-23-ն ընկած հատվածում Արմավիրի բժշկական կենտրոն են դիմել 9 քաղաքացի, սննդային տոքսիկոինֆեկցիա նախնական ախտորոշմամբ: Տուժածներից 4-ը հոսպիտալացվել են, 5-ը՝ ստացել ամբուլատոր բուժում: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:Ավելին17:4510.10.25 -
ՍոցիալականԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում էԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին հայտնում է ԱՍՀ նախարարությունը։Ավելին17:3010.10.25 -
ՄշակույթՌազմիկ Դավոյան «դեղամիջոցը»՝ ապրելու համար. բանաստեղծի 85-ամյակն էԱյսօր Երևանում հավաքվել են Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների սիրահարները: Բանաստեղծի 85-ամյակին նվիրված գիտաժողովին զեկույցներ են ներկայացվել Դավոյանի ստեղծագործությունների մասին:Ավելին17:1510.10.25 -
ԻրավականՄերձավանում խուլիգանության դեպքի առթիվ 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՄերձավանում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ 2-րդ մասի 1-ին կետով: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:Ավելին17:0010.10.25 -
Հասարակական44-օրյայի զեկույցը ստացել է գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան. Civilnet2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի Ազգային ժողովի առաջին բաժին, որի գործառույթների մեջ է մտնում ԱԺ-ում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը, գաղտնիության ռեժիմի ապահովումը, գաղտնի փաստաթղթերի հաշվառումը, արխիվացումը և այլն։ Այս մասին հոկտեմբերի 6-ին լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ զեկույցին կարող են ծանոթանալ միայն այն պատգամավորները, որոնք ունեն համապատասխան գաղտնիության թույլտվություն, գրում է Civilnet-ը:Ավելին16:4110.10.25 -
ՄիջազգայինՌուսների հուժկու հարձակումը. Թրամփը մեծացնում է ճնշումը Մոսկվայի նկատմամբՌուսական բանակն այս գիշեր ռմբակոծել է Կիևը: Ռուսներն անօդաչուներով են գրոհել Ուկրաինայի մայրաքաղաք: Դրանց հարվածներից բռնկված հրդեհները 12 մարդու վիրավորվման պատճառ են դարձել: Ուկրաինան նաև մեկ զոհ ունի Զապորոժիեում: Ըստ Կիևի՝ ռուսների հիմնական թիրախում ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներն են՝ մոտեցող ձմռան շեմին:Ավելին16:2010.10.25 -
ՔաղաքականՃնշումները մեզ վրա չեն ազդելու․ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու«Դուք ասել էիք՝ ոչ թե լինելու է «Գյումրի 2», այլ լինելու է «Փաքար 2», ձգտում եք բացարձակ հաղթանակի,- լրագրողները դիմեցին նոյեմբերի 16-ի ընտրություններում վաղարշապատ համայնքում «Հաղթանակ» դաշինքը գլխավորող Սևակ Խաչատրյանին։ Նա ասաց․ «Այո, մենք ձգտում ենք բացարձակ հաղթանակի և ունենալու ենք հաջողություն։ Իշխանութունը կարծես լոզունգ է սարքել, թե «Գյումրի 2» չի լինելու։ Ես ինքս էլ և մեր թիմն էլ համոզված ենք, որ «Գյումրի 2» չի լինելու, այլ լինելու է «Փարաքար 2»՝ ընտրական մասով։ Չնայած Փարաքարում հետևանքները ողբերգական էին, մեր լավ ընկերոջը դաժանաբար կյանքից զրկեցին։ Վալոդյան մեր ընկերն էր, ընկերասեր, հայրենասեր, լավ անձնավորություն, բոլորս ցավ ապրեցինք»։Ավելին16:1410.10.25 -
Իրավական30-ամյա մի տղամարդը հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքովՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հոկտեմբերի 9-ին: Ժամը 23.20-ին Ջիվանի փողոցում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց 30-ամյա մի տղամարդ:Ավելին16:0010.10.25 -
ՀասարակականԱյսօր 44-օրյա պատերազմի անմահ հերոս Ռուբեն Պրազյանի հիշատակի օրն է«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. «Այսօր 44-օրյա պատերազմի անմահ հերոսներից Ռուբեն Պրազյանի հիշատակի օրն է:Ավելին15:4410.10.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ինտրիգներ՝ ԱՊՀ գագաթնաժողովում. Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը՝ մեկ սեղանի շուրջՀայլուր 15։30 Ինտրիգներ՝ ԱՊՀ գագաթնաժողովում. Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը՝ մեկ սեղանի շուրջԱվելին15:3010.10.25 -
Միջազգային«3+3» տարածաշրջանային հարթակի հաջորդ հանդիպումը Երևանում կամ Բաքվում կանցկացվի. Կոպիրկին«3+3» տարածաշրջանային հարթակի հաջորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել մինչև տարեվերջ կա՛մ Երևանում, կա՛մ Բաքվում։ Այս մասին «Սպուտիկ Արմենիա»-ի հաղորդմամբ հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը։Ավելին15:2210.10.25 -
ՄիջազգայինԳազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել«Հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել։ Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը սկսել են դիրքեր զբաղեցնել թարմացված տեղակայման գծերի երկայնքով՝ հրադադարի մասին համաձայնագրի իրականացման և պատանդների վերադարձի նախապատրաստման նպատակով։ Հարավային հրամանատարության զորքերը տեղակայված են տարածքում և կշարունակեն դիմակայել ցանկացած անմիջական սպառնալիքի», — հայտարարել են իսրայելական զինվորականները։Ավելին15:0910.10.25 -
ՀասարակականԵրևանում օտարերկրացուն նստեցրել են ավտոմեքենան, hարվածներ հասցրել, ստիպել, որ նրա որդին իրենց ուղարկած մարդուն փոխանցի 250 հազար դոլարՍեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչություն է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհամեդ Մ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում, երբ գտնվել է Վարդանանց փողոցի 18/2 շենքի մոտ, իրեն են մոտեցել 4-5 տղամարդ, ովքեր քաշքշելով և հարվածներ հասցնելով նստացրել են իրենց ավտոմեքենան, որի համարները և մակնիշը չի հիշում և ավտոմեքենայի սրահում իր ծանոթ Մահդի Ն․-ն իր մոտ եղած դանակը ուղղել է դեպի իրեն և սպառնացել, որ կսպանի իրեն և ընտանիքի անդամներին, եթե չասի իր գումարների տեղը, այնուհետև իր մյուս կողմում նստած Մահդի Ա․-ն և ավտոմեքենայում գտնվող անձը, ում չի ճանաչել, սկսել են բռունցքներով հարվածներ հասցնել դեմքի և մարմնի տարբեր հատվածներին, զուգահեռ ստիպելով, որ ինքը զանգահարի որդուն, որպեսզի նա իր գումարները փոխանցի իրենց կողմից ուղղարկված անձին, որից հետո իր տուն բարձրացած անձին որդին փոխանցել է 250 հազար դոլար, ինչից հետո կրկին սպառնալիքների ազդեցության տակ փոխանցել է 50 հազար դոլարին համարժեք կրիպտոարժույթ։Ավելին14:5710.10.25 -
ՀասարակականՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանովԵրևանում հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին և 13-ին սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:Ավելին14:3610.10.25 -
ԻրավականՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 9-10-ըԲացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:Ավելին14:1510.10.25 -
ՄիջազգայինՍկսվում է իսրայելական զորքի նահանջը՝ Գազայի երեք քաղաքներից. ՑԱՀԱԼ-ը կկանգնի համաձայնեցված կետումՊատերազմը Գազայում, կարծես, վերջացել է: Մի քանի ժամ է` իսրայելական ուժերը չեն հարվածել Գազայի հատվածին: Եգիպտոսում եռօրյա բանակցություններից, ամերիկյան ծրագրով Իսրայել-ՀԱՄԱՍ համաձայնությունից հետո պաղեստինցիների համար հումանիտար օգնությամբ բեռնված 400-ից ավելի բեռնատար կհասնի Գազա: Թրամփի 20 կետանոց ծրագրով իսրայելական զորքերը այսօրվանից կսկսեն նահանջել Ռաֆահ, Խան Յունիս, Գազա քաղաքներից և խիտ բնակեցված հարակից շրջաններից: ՑԱՀԱԼ-ը կհեռանա միչև համաձայնեցված գիծ, այդ դեպքում իսրայելական զորքերը կվերահսկեն Գազայի հատվածի շուրջ 53%-ին։Ավելին14:0010.10.25 -
ՏնտեսականՊԵԿ-ը տուգանել է 13 խոշոր հարկ վճարողի, այդ թվում՝ «Հայր և որդի Երեմյաններին»Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։Ավելին13:3910.10.25 -
ՄիջազգայինԴոնալդ Թրամփը չարժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակինԱՄՆ նախագահը չի արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակին: Մրցանակը շնորհվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին։Ավելին13:2410.10.25 -
ՀասարակականՄայր աթոռը գումարել է իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված կարգապահական հարցերՄայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարեց իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր։ Օրակարգում նախատեսված էր նաև հանդիպում Տ․ Արամ քհն․ Ասատրյանի և Տ․ Տարոն քհն․ Հունանյանի հետ։Ավելին13:0710.10.25 -
Զինված ուժերՊապիկյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀոկտեմբերի 10-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին և նորանշանակ ռազմական ու ռազմաօդային կցորդ, փոխգնդապետ Ժիրի Մռաչեկին (նստավայրը՝ ք. Թբիլիսի): Այս մասին հայտնում են ՊՆ-ից:Ավելին13:0610.10.25