Լրահոս
2025-10-12
-
Հասարակական12-ամյա երեխան տնից հեռացել է, քանի որ 36-ամյա հայրը իրեն ենթարկել է ֆիզիկական ներգործությանԵրեկ՝ հոկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա մի կին, և հայտնել, որ իր 12-ամյա տղան հոկտեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, դուրս է եկել տնից և մինչև այժմ ոչ մի տեղեկություն չունի երեխայի գտնվելու մասին ու այդ օրերին չի դիմել ոստիկանություն, փորձել է իր և բարեկամների ուժերով գտնել երեխային: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին11:1812.10.25 -
ՀասարակականՆուբարաշենի աղբավայրում Ժամը 10-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. ՆԳՆՀոկտեմբերի 12-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, փրկարար ծառայությունը շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները․ օգտագործվել է շուրջ 1100 տոննա ջուր և իրականացվել շուրջ 500 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։Ավելին11:0512.10.25 -
ՀասարակականՍաղին լարել են, ասել՝ դավա՛յ. նորից տառապում են խաղողագործներըԽաղողի մթերման սեզոնի պիկին էկոնոմիկայի նախարարը գործարանատերերի գրպանն է գցում մթերման կոլապսի պատասխանատվությունը: Մթերող գործարանների ճանապարհներին կիլոմետրանոց հերթեր են, բայց Պապոյանը իր մեղքը չի տեսնում. պետությունն ի՞նչ անի` գործարարները խոստանում են գյուղացուն մթերել բերքը, բայց խոստումը դրժում են:Ավելին10:4612.10.25 -
ԻրավականՈրպես անհետ կորած որոնվող 12-ամյա տղան հայտնաբերվել էՀոկտեմբերի 11-ին հաղորդվել էր 12-ամյա Մաքս Մելքոնյանի անհետ կորելու մասին։Ավելին10:3312.10.25 -
ՀասարակականՉարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցած սպանությունից հետո այսօր կկատարվի ջրօրհնեքի և եկեղեցու ցողման (սրբման) կարգՉարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցած ցավալի իրադարձության հետ կապված՝ Կոտայքի Թեմի Բարձրաշնորհ Առաջնորդ Տեր Առաքել աքեպս. Քարամյանի տնօրինությամբ այսօր՝ ժամը 10:30-ին, կկատարվի ջրօրհնեքի և եկեղեցու ցողման (սրբման) կարգ։Ավելին10:2012.10.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0012.10.25
2025-10-11
-
ԻրավականԷդ մարդիկ դատարանի որոշմամբ զրկվել են ազատությունի՛ց, այլ ոչ թե մաքուր օդ շնչելու իրավունքից. ՄելիքյանՀԳ. Ավինյան Տիկոն պնդում է, որ տեղի է ունեցել դիտավորյալ հրկիզում: Եթե դա այդպես է, ապա պետք է խստորեն պատժել։ Բայց եթե դա այդպես չէ, ապա պետք է խստորեն պատժվի Ավինյան Տիկոն՝ իր գործը հերթական անգամ տապալելու ու, պատասխանատվություն ստանձնելու փոխարեն, խալխին մեղադրելու համար»։Ավելին23:3011.10.25 -
ՔաղաքականԽիզախություն՝ Հայաստանի շահն առաջ տանելու, խաղաղության բերելու. Քոչարյանի բանաձևըԹրամփի, Փաշինյանի ու Ալիևի ստորագրած փաստաթղթերի վտանգները շրջանցելու հնարավորություն է տալիս, ըստ քաղաքագետների, Ռոբերտ Քոչարյանի՝ TRIPP-ը երկարացնելու առաջարկը, որի մասին նա խոսեց շաբաթասկզբին հրավիրած մեծ ասուլիսի ժամանակ: Այս բանաձևը արդեն մի քանի օր է՝ քաղաքագիտական քննարկումների առաջին պլանում է: Շատերի խոսքով՝ հենց այդ առաջարկը կարող է բացել տարածաշրջանային իրական խաղաղության ճանապարհը:Ավելին23:1011.10.25 -
Իրավական12-ամյա Մաքս Մելքոնյանը որոնվում է որպես անհետ կորածՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2013 թվականին ծնված Մաքս Մելքոնյանը։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ Նշվում է, որ նա հոկտեմբերի 9-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ «Մաքս Մելքոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ՆԳՆ ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-նշվում է հայտարարության մեջ։Ավելին22:5211.10.25 -
Պետք է պատրաստ լինենք հեղափոխական հակազդեցության. հարցազրույց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետՀարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ:Ավելին22:4011.10.25 -
ՍպորտՀայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային3 օրից՝ հոկտեմբերի 14-ին, Դուբլինում կայանալու է Իռլանդիա-Հայաստան խաղը։Ավելին22:2011.10.25 -
ՔաղաքականԵրբ իշխանությունը թիրախավորում է իր քաղաքական հակառակորդներին, օրենքը դառնում է զենք, իսկ դատարանը՝ մահակ. Ռոբերտ ԱմստերդամՀայաստանում քաղաքական հետապնդումների մասին ես խոսում եմ փաստերով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Երբ իշխանությունը թիրախավորում է իր քաղաքական հակառակորդներին, օրենքը դառնում է զենք, իսկ դատարանը՝ մահակ։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ու նրա դեմ հարուցված գործը, դրան հաջորդած ՀԷՑ-ի հետ կապված գործընթացները հենց քաղաքական պատիժ են, քանի որ նա համարձակություն ունեցավ պաշտպանելու Հայ Առաքելական Եկեղեցին և ազգային արժեքները։ Փաստերը մերկացնում են դրանք։ • Հենց այն օրերին, երբ Կարապետյանը կալանավորվեց, կառավարությունը հրատապ կարգով և օրենքի կոպիտ խախտումներով փորձեց բռնազավթել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կառավարումը։ Սա ուղղակի հարձակում է մասնավոր սեփականության վրա, որը թելադրված է բացառապես քաղաքական վրեժխնդրությամբ։ • Մենք գործողությունները նախաձեռնեցինք՝ հիմնվելով ՀՀ-ի և Կիպրոսի միջև Ներդրումների Պաշտպանության մասին միջազգային համաձայնագրի վրա։ Արդյունքում․ Ստոկհոլմի Առևտրային Պալատի Արբիտրաժային Ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը կայացրել է որոշում, որը պարտավորեցնում է ՀՀ կառավարությանը՝ 1. Ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի դեմ ընդունված նոր օրենքների դրույթների կիրառումից։ 2. Դադարեցնել ընկերության բռնագրավման հետագա ցանկացած քայլ։ Այս որոշումը ցույց է տալիս, որ Հայաստանի գործողությունները լուրջ կասկածներ են առաջացնում միջազգային իրավունքի տեսանկյունից։ Միջազգային դատական մարմինը կանգնեցնում է ՀՀ իշխանությունների անօրինականությունը։ ՀՀ կառավարության կողմից այս պարտադիր որոշումը չկատարելը ոչ միայն ծանրակշիռ միջազգային հետևանքներ կունենա, այլև հերթական ապացույցը կդառնա, որ նրանց համար օրենքի գերակայությունը դատարկ խոսք է միայն։ Հայաստանը պետք է հարգի միջազգային արդարադատությունը։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը հանուն արդարության»,- գրել է նա։Ավելին22:0011.10.25 -
Քաղաքական«Մեր ձևովը» չի միավորվելու ընդդիմադիրների հետ. վարչապետի թեկնածուն կլինի բոլորի համար ընդունելիՄյուս տարեսկզբին քաղաքական ուժ կդառնա «Մեր ձևով»-ը: Արդեն խոստանում են՝ Փաշինյանի համար վերադարձ նախկինին լինելու է՝ նա նորից դառնալու է ընդդիմություն:Ավելին21:4511.10.25 -
ՀասարակականՀրդեհաշիջման աշխատանքներն այս պահին, նույն ինտենսիվությամբ շարունակվում են. նոր մանրամասներՀոկտեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ, շարունակում են ինտենսիվ հրդեհաշիջման գործողությունները Երևանի Նուբարաշենի կենցաղային աղբավայրի մոտ 2 հա տարածքում։ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՆԳՆ փրկարարական ծառայողները արդյունավետ համագործակցում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Օրվա ընթացքում օգտագործվել է շուրջ 374 տոննա ջուր, իրականացվել է շուրջ 300 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ Բաց կրակ չկա, կան ծխացող օջախներ, իսկ ծխի ծավալը նվազել է: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 10 մարտական հաշվարկ և 3 օպերատիվ խումբ․ ընդհանուր 77 փրկարար ծառայողներ, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի վերաբերյալ։ Օպերատիվ արձագանքման արդյունքում արդեն առաջին ժամերին հրշեջ-փրկարարներին հաջողվել է սահմանափակել կրակի տարածումը՝ մոտ 2 հա մակերեսով կենցաղային աղբի այրման գոտում: Առաջին օրերին ներգրավվել են 6 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ և 29 փրկարարական ծառայող, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի 11 բեռնատար, 2 ջրատար և 5 ինժեներական տեխնիկա։ Հրդեհի վայր է տեղափոխվել 55 բեռնատար հող և մղվել շուրջ 50 տոննա ջուր։ Հրդեհաշիջման աշխատանքներն այս պահին, նույն ինտենսիվությամբ շարունակվում են:Ավելին21:3011.10.25 -
ՔաղաքականԱրել ենք մեկ անգամ, կանենք երկրորդ անգամ. Քոչարյանը ժողովրդի առաջ է դնում իր ղեկավարման արդյունքներըԱրել ենք մեկ անգամ, կանենք երկրորդ անգամ. Քոչարյանը ժողովրդի առաջ է դնում իր ղեկավարման արդյունքներըԱվելին21:1511.10.25 -
ՔաղաքականԱզգային պետություն, երաշխավորված խաղաղություն. «Մեր ձևովի» հաշվետու ժողովըԴեռ քաղաքական ուժ չստեղծած Սամվել Կարապետյանի թիմակիցները «Մեր ձևով» շարժման հաշվետու ժողովն են կազմակերպել այսօր: Եկող շաբաթ կալանավորված գործարարի ազատության պահանջով Ազատության հրապարակում հանրահավաք է լինելու:Ավելին21:0011.10.25 -
ՔաղաքականԵթե Փաշինյանի «Չորրորդ հանրապետությունը» այս վիճակն է՝ անպատժելիություն ու քաոս, ապա պետք է հստակ ասել՝ այն կառուցվել է պետականության հիմնասյուների փլուզման վրա․ ՍուրենյանցԵրբ կրակոցներն արդեն հնչում են քաղաքների կենտրոններում, իսկ մարդասպանությունը տեղի է ունենում սրբավայրում, դա ոչ թե պատահականություն է, այլ անվերահսկելիության խորքային դրսևորում, որը բնորոշ է միայն թույլ կամ փլուզվող պետություններին։Ավելին20:4511.10.25 -
ՀասարակականԱհավոր ա, խեղդվում ենք. Երևանը շնչահեղձ է լինում, քաղաքապետարանը՝ տոնումՄայրաքաղաքի 2807-ամյակի տոնակատարությունների նախապատրաստության ամենաթեժ պահին Երևանը ծածկվել է վառված աղբի ծխով: Գիշերվանից մարդիկ շնչում են թունավոր օդը, որ քամին բերել է Նուբարաշենի աղբավայրից: Հայաստանի ամենամեծ՝ Երևանի կենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու գտնվող աղբանոցում այս պահին կրակ չկա, բայց հրդեհի օջախները երկրորդ օրն է՝ ծխում են:Ավելին20:3511.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Արյունոտ նոր հաշվեհարդարներ, թունավոր օդ, խաղողի մթերման ճգնաժամ. օրվա ամփոփումՀայլուր 20։30 Արյունոտ նոր հաշվեհարդարներ, թունավոր օդ, խաղողի մթերման ճգնաժամ. օրվա ամփոփումԱվելին20:3011.10.25 -
ՄիջազգայինԹուրքիայի և Սիրիայի պատվիրակություններն Անկարայում կքննարկեն անվտանգության հետ կապված հարցերՊատվիրակությունների կազմում կլինեն երկու երկրների արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, Ազգային հետախուզական կազմակերպությունների ղեկավարները։Ավելին20:1511.10.25