Լրահոս
2025-10-12
-
ՀասարակականՊարեկները տուգանել են Երևանի քաղաքապետարանի աշխատակցին, որը երթևեկել է մգեցված ապակիներով մեքենայովԵրեկ՝ հոկտեմբերի 11-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Նուբարաշենի վարչական տարածքում նկատել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, որի կողային ապակիները ամբողջությամբ եղել են մգացված: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին13:1612.10.25 -
ՀասարակականԳեղարքունիքում հրդեհ է բռնկվելԱյսօր՝ հոկտեմբերի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Ճամբարակ բնակավայրում խոտի դեզ է այրվում:Ավելին12:5712.10.25 -
Հասարակական«Դրանք վիրուս են, մեր գյուղից պետք է մաքրվեն». Մերձավանի բնակիչները պահանջում են, որ Ախտոյանները հեռանան գյուղիցՓարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հարազատները բողոքի ակցիա են անում Մերձավանում, պահանջում են, որ Ախտոյանները հեռանան համայնքից։Ավելին12:3012.10.25 -
ՀասարակականՇնորհավոր տոնդ, Երևա՛նս, գիտեմ՝ շունչդ կտրվում է թե՛ երևացող, թե՛ չերևացող կործանարար ծխից. Ռուբեն ՄխիթարյանԻսկ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ գրավել է Հադրութը, Արծրուն Հովհաննիսյանը եթեր էր մտնում ու երդվում, որ դա «լկտի սուտ է», Նիկոլ Փաշինյանը, պատերազմը թողած, փորձում էր Արման Դիլանյանին Սահմանադրական դատարանի նախագահ դարձնել, 24-ժամյա կեղծիքի մեջ ապրող հայ ժողովուրդը գիտեր, թե «հաղթելու ենք», իսկ այդ ժամանակ փոքրամասնություն կազմող իրականությունը տեսնող մարդիկ զգում էին մոտեցող աղետը ու փորձում գործել...Երևանի տոնի օրվա առիթով այս մասին հիշել ու գրել է Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։Ավելին11:3412.10.25 -
Հասարակական12-ամյա երեխան տնից հեռացել է, քանի որ 36-ամյա հայրը իրեն ենթարկել է ֆիզիկական ներգործությանԵրեկ՝ հոկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա մի կին, և հայտնել, որ իր 12-ամյա տղան հոկտեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, դուրս է եկել տնից և մինչև այժմ ոչ մի տեղեկություն չունի երեխայի գտնվելու մասին ու այդ օրերին չի դիմել ոստիկանություն, փորձել է իր և բարեկամների ուժերով գտնել երեխային: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին11:1812.10.25 -
ՀասարակականՆուբարաշենի աղբավայրում Ժամը 10-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. ՆԳՆՀոկտեմբերի 12-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, փրկարար ծառայությունը շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները․ օգտագործվել է շուրջ 1100 տոննա ջուր և իրականացվել շուրջ 500 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։Ավելին11:0512.10.25 -
ՀասարակականՍաղին լարել են, ասել՝ դավա՛յ. նորից տառապում են խաղողագործներըԽաղողի մթերման սեզոնի պիկին էկոնոմիկայի նախարարը գործարանատերերի գրպանն է գցում մթերման կոլապսի պատասխանատվությունը: Մթերող գործարանների ճանապարհներին կիլոմետրանոց հերթեր են, բայց Պապոյանը իր մեղքը չի տեսնում. պետությունն ի՞նչ անի` գործարարները խոստանում են գյուղացուն մթերել բերքը, բայց խոստումը դրժում են:Ավելին10:4612.10.25 -
ԻրավականՈրպես անհետ կորած որոնվող 12-ամյա տղան հայտնաբերվել էՀոկտեմբերի 11-ին հաղորդվել էր 12-ամյա Մաքս Մելքոնյանի անհետ կորելու մասին։Ավելին10:3312.10.25 -
ՀասարակականՉարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցած սպանությունից հետո այսօր կկատարվի ջրօրհնեքի և եկեղեցու ցողման (սրբման) կարգՉարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցած ցավալի իրադարձության հետ կապված՝ Կոտայքի Թեմի Բարձրաշնորհ Առաջնորդ Տեր Առաքել աքեպս. Քարամյանի տնօրինությամբ այսօր՝ ժամը 10:30-ին, կկատարվի ջրօրհնեքի և եկեղեցու ցողման (սրբման) կարգ։Ավելին10:2012.10.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0012.10.25
2025-10-11
-
ԻրավականԷդ մարդիկ դատարանի որոշմամբ զրկվել են ազատությունի՛ց, այլ ոչ թե մաքուր օդ շնչելու իրավունքից. ՄելիքյանՀԳ. Ավինյան Տիկոն պնդում է, որ տեղի է ունեցել դիտավորյալ հրկիզում: Եթե դա այդպես է, ապա պետք է խստորեն պատժել։ Բայց եթե դա այդպես չէ, ապա պետք է խստորեն պատժվի Ավինյան Տիկոն՝ իր գործը հերթական անգամ տապալելու ու, պատասխանատվություն ստանձնելու փոխարեն, խալխին մեղադրելու համար»։Ավելին23:3011.10.25 -
ՔաղաքականԽիզախություն՝ Հայաստանի շահն առաջ տանելու, խաղաղության բերելու. Քոչարյանի բանաձևըԹրամփի, Փաշինյանի ու Ալիևի ստորագրած փաստաթղթերի վտանգները շրջանցելու հնարավորություն է տալիս, ըստ քաղաքագետների, Ռոբերտ Քոչարյանի՝ TRIPP-ը երկարացնելու առաջարկը, որի մասին նա խոսեց շաբաթասկզբին հրավիրած մեծ ասուլիսի ժամանակ: Այս բանաձևը արդեն մի քանի օր է՝ քաղաքագիտական քննարկումների առաջին պլանում է: Շատերի խոսքով՝ հենց այդ առաջարկը կարող է բացել տարածաշրջանային իրական խաղաղության ճանապարհը:Ավելին23:1011.10.25 -
Իրավական12-ամյա Մաքս Մելքոնյանը որոնվում է որպես անհետ կորածՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2013 թվականին ծնված Մաքս Մելքոնյանը։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ Նշվում է, որ նա հոկտեմբերի 9-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ «Մաքս Մելքոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ՆԳՆ ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-նշվում է հայտարարության մեջ։Ավելին22:5211.10.25 -
Պետք է պատրաստ լինենք հեղափոխական հակազդեցության. հարցազրույց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետՀարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ:Ավելին22:4011.10.25 -
ՍպորտՀայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային3 օրից՝ հոկտեմբերի 14-ին, Դուբլինում կայանալու է Իռլանդիա-Հայաստան խաղը։Ավելին22:2011.10.25 -
ՔաղաքականԵրբ իշխանությունը թիրախավորում է իր քաղաքական հակառակորդներին, օրենքը դառնում է զենք, իսկ դատարանը՝ մահակ. Ռոբերտ ԱմստերդամՀայաստանում քաղաքական հետապնդումների մասին ես խոսում եմ փաստերով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Երբ իշխանությունը թիրախավորում է իր քաղաքական հակառակորդներին, օրենքը դառնում է զենք, իսկ դատարանը՝ մահակ։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ու նրա դեմ հարուցված գործը, դրան հաջորդած ՀԷՑ-ի հետ կապված գործընթացները հենց քաղաքական պատիժ են, քանի որ նա համարձակություն ունեցավ պաշտպանելու Հայ Առաքելական Եկեղեցին և ազգային արժեքները։ Փաստերը մերկացնում են դրանք։ • Հենց այն օրերին, երբ Կարապետյանը կալանավորվեց, կառավարությունը հրատապ կարգով և օրենքի կոպիտ խախտումներով փորձեց բռնազավթել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կառավարումը։ Սա ուղղակի հարձակում է մասնավոր սեփականության վրա, որը թելադրված է բացառապես քաղաքական վրեժխնդրությամբ։ • Մենք գործողությունները նախաձեռնեցինք՝ հիմնվելով ՀՀ-ի և Կիպրոսի միջև Ներդրումների Պաշտպանության մասին միջազգային համաձայնագրի վրա։ Արդյունքում․ Ստոկհոլմի Առևտրային Պալատի Արբիտրաժային Ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը կայացրել է որոշում, որը պարտավորեցնում է ՀՀ կառավարությանը՝ 1. Ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի դեմ ընդունված նոր օրենքների դրույթների կիրառումից։ 2. Դադարեցնել ընկերության բռնագրավման հետագա ցանկացած քայլ։ Այս որոշումը ցույց է տալիս, որ Հայաստանի գործողությունները լուրջ կասկածներ են առաջացնում միջազգային իրավունքի տեսանկյունից։ Միջազգային դատական մարմինը կանգնեցնում է ՀՀ իշխանությունների անօրինականությունը։ ՀՀ կառավարության կողմից այս պարտադիր որոշումը չկատարելը ոչ միայն ծանրակշիռ միջազգային հետևանքներ կունենա, այլև հերթական ապացույցը կդառնա, որ նրանց համար օրենքի գերակայությունը դատարկ խոսք է միայն։ Հայաստանը պետք է հարգի միջազգային արդարադատությունը։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը հանուն արդարության»,- գրել է նա։Ավելին22:0011.10.25 -
Քաղաքական«Մեր ձևովը» չի միավորվելու ընդդիմադիրների հետ. վարչապետի թեկնածուն կլինի բոլորի համար ընդունելիՄյուս տարեսկզբին քաղաքական ուժ կդառնա «Մեր ձևով»-ը: Արդեն խոստանում են՝ Փաշինյանի համար վերադարձ նախկինին լինելու է՝ նա նորից դառնալու է ընդդիմություն:Ավելին21:4511.10.25 -
ՀասարակականՀրդեհաշիջման աշխատանքներն այս պահին, նույն ինտենսիվությամբ շարունակվում են. նոր մանրամասներՀոկտեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ, շարունակում են ինտենսիվ հրդեհաշիջման գործողությունները Երևանի Նուբարաշենի կենցաղային աղբավայրի մոտ 2 հա տարածքում։ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՆԳՆ փրկարարական ծառայողները արդյունավետ համագործակցում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Օրվա ընթացքում օգտագործվել է շուրջ 374 տոննա ջուր, իրականացվել է շուրջ 300 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ Բաց կրակ չկա, կան ծխացող օջախներ, իսկ ծխի ծավալը նվազել է: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 10 մարտական հաշվարկ և 3 օպերատիվ խումբ․ ընդհանուր 77 փրկարար ծառայողներ, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի վերաբերյալ։ Օպերատիվ արձագանքման արդյունքում արդեն առաջին ժամերին հրշեջ-փրկարարներին հաջողվել է սահմանափակել կրակի տարածումը՝ մոտ 2 հա մակերեսով կենցաղային աղբի այրման գոտում: Առաջին օրերին ներգրավվել են 6 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ և 29 փրկարարական ծառայող, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի 11 բեռնատար, 2 ջրատար և 5 ինժեներական տեխնիկա։ Հրդեհի վայր է տեղափոխվել 55 բեռնատար հող և մղվել շուրջ 50 տոննա ջուր։ Հրդեհաշիջման աշխատանքներն այս պահին, նույն ինտենսիվությամբ շարունակվում են:Ավելին21:3011.10.25 -
ՔաղաքականԱրել ենք մեկ անգամ, կանենք երկրորդ անգամ. Քոչարյանը ժողովրդի առաջ է դնում իր ղեկավարման արդյունքներըԱրել ենք մեկ անգամ, կանենք երկրորդ անգամ. Քոչարյանը ժողովրդի առաջ է դնում իր ղեկավարման արդյունքներըԱվելին21:1511.10.25 -
ՔաղաքականԱզգային պետություն, երաշխավորված խաղաղություն. «Մեր ձևովի» հաշվետու ժողովըԴեռ քաղաքական ուժ չստեղծած Սամվել Կարապետյանի թիմակիցները «Մեր ձևով» շարժման հաշվետու ժողովն են կազմակերպել այսօր: Եկող շաբաթ կալանավորված գործարարի ազատության պահանջով Ազատության հրապարակում հանրահավաք է լինելու:Ավելին21:0011.10.25