Լրահոս
Հասարակական
22:39
15.03.20
98

Նամուսի զոհը | բռնություն՝ մեր աչքի առաջ

 Բրիտանացի ռոք-երաժիշտ Ջոն Լենոնին հաճախ էր անհանգստացնում միտքը, թե ինչու ենք մենք թաքնվում սիրով զբաղվելու համար այն դեպքում, երբ ոմանք բռնություն են գործադրում օրը ցերեկով՝ բոլորի աչքի առաջ: Ի՞նչ կարող ենք անել, երբ հարևանի տնից բռնության ու օգնության խառը ձայներ են լսվում: Մայրս մի անգամ նման ձայներ լսեց, առանց մտածելու զանգահարեց ոստիկանություն: Մեր բնակարանի բարակ պատից այն կողմ մոտ 40 տարեկան դուստրը մորն էր ծեծում:

Ոստիկանները եկան, հետո գնացին ու էլի եկան, բայց միայն մեր տուն, բռնարարը ամեն գիշեր շարունակում էր սև գործը, որովհետև ոչ մի իրավապահ չի կարող առանց համոզվելու չէր կարող նրա տուն ներխուժել, ծեծվողն էլ չէր բողոքում: Ես չեմ պատմի՝ ինչով ավարտվեց պատմությունը, որովհետև դա չի էականը, նման դեպքերը հարյուրավոր են: Ըստ վիճակագրության՝ 2019-ին Հայաստանում 10 կին է մահացել՝ ընտանեկան բռնության պատճառով: Մի քանի հարյուր քրեական գործ է քննվել:

Այս տարվա դեռևս ամենաշոկային դեպքը Գյումրիում էր: 28-ամյա մի տղա այնպիսի դաժանությամբ էր ծեծել 43-ամյա կնոջն ու նրա 13-ամյա դստերը, որ կինը մահացել էր, իսկ աղջնակը մինչև հիմա հիվանդանոցում է: Բայց սա մի պատմություն է, որի դաժանությունը չի ընդհատում անգամ մահը: