Լրահոս
Միջազգային
17:36
07.05.26
290

Մոսկվան հույս ունի, որ ստիպված չի լինի Հաղթանակի օրը պատասխանել Կիևի հարձակումներին․ Ուշակով

Img default alt hy

Մոսկվան հույս ունի, որ Ռուսաստանը ստիպված չի լինի դիմել պատասխան միջոցների Հաղթանակի օրը կիևյան ռեժիմի հնարավոր հարձակումների դեպքում, որոնց մասին զգուշացրել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ Ուշակովը հիշեցրել է, որ մայիսի 4-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն է հրապարակել՝ կապված Հաղթանակի օրը Մոսկվային հարվածներ հասցնելու Վլադիմիր Զելենսկու սպառնալիքների հետ։

«Մեր ԱԳՆ-ն շրջաբերական նոտայով՝ ուղղված Ռուսաստանում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին ու գրասենյակներին, ևս մեկ անգամ դիմել է օտարերկրյա պետությունների իշխանություններին և միջազգային կազմակերպությունների ղեկավարությանը՝ հորդորելով առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել Պաշտպանության նախարարության հայտարարություններին և ապահովել Կիևից ժամանակից շուտ տարհանումը»,- հիշեցրել է Ուշակովը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ նմանատիպ զգուշացում եղել է նաև Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարել էր, որ նպատակահարմար է, որպեսզի խաղաղ քաղաքացիները՝ Կիևի բնակիչները, նույնպես լքեն քաղաքը, եթե, Աստված մի արասցե, մենք ստիպված լինենք պատասխանել Զելենսկու ռեժիմի սպառնալիքներին»,- ասել է Ուշակովը։