Լրահոս
Քաղաքական
14:18
27.02.26
109

«Միասնության թևերին» է միացել «ՀայաՔվեն»՝ ընտրություններին համատեղ մասնակցելու նպատակով

Img default alt hy

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

«Պատրաստակամ ենք մեկ ճակատով հանդես գալու առաջիկա համապետական ընտրություններում, հետևաբար` միավորում ենք մեր ջանքերը և հայտարարում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ երկարատև քաղաքական համագործակցություն հաստատելու և միասնաբար հանդես գալու մասին»,-նշված է հաղորդագրության մեջ։