Լրահոս
Քաղաքական
22:02
31.03.20
79

Մեզ հետեւելո՞ւ են. Առավոտյան եւ երեկոյան արտահերթ նիստեր՝ ԱԺ-ում

Կորոնավիրուսի դեմ պայքարի քողի տակ մեր տեղաշարժը հեռախոսազանգերով հսկելու կառավարության նախաձեռնությունը առավոտյան տապալվեց, քանի որ ընդդիմությունը բոյկոտեց քվեարկությունը, իսկ քաղաքական մեծամասնության ձայները չբավականացրին: Բացականեր կային «Իմ քայլը» խմբակցությունից: Օրվա երկրորդ կեսին խորհրդարանը անսպասելի արտահերթ նիստ հրավիրեց ու առաջին ընթերցմամբ արագ հաստատեց նախագիծը:

  Օրենսդիրի ընդդիմադիր մասը զայրացած է: Արտահերթ նիստը իրենցից թաքուն են հրավիրել: Բարգավաճ ու Լուսավոր Հայաստանները ամոթանք են տվել իմքայլականներին, նրանք էլ պատասխանել են ծիծաղելի է, պարոնայք: