Լրահոս
Միջազգային
14:34
26.03.26
231

Մեզ չի բավարարում անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը․ Զելենսկի

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրեն չի բավարարում ԱՄՆ-ի առաջարկը՝ տրամադրել անվտանգության երաշխիքներ Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման պայմանով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ը մեզ ասում է հեռանալ Դոնբասից և պատրաստ են մեզ անվտանգության երաշխիքներ տրամադրել։ Սակայն մեր ամրաշինական կառույցները մեր անվտանգության երաշխիքների մի մասն են։ Մենք չպետք է փոխանակենք այդ անվտանգության երաշխիքները այլ երաշխիքների հետ»,- ասել է Զելենսկին ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ «դա անարդար կլիներ»։

Ավելի վաղ Reuters գործակալությանը տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման պայմանով։ Միևնույն ժամանակ, Զելենսկին ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրում Կիևի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։