Լրահոս
Հասարակական
11:31
25.03.26
884

Մենք իրավունք չունենք մոռանալու այդ գենետիկ կոդը, որը ձևավորել է մեր ազգային դիմագիծը. Բելլա Քոչարյան

Img default alt hy

Երեկ մտերիմներիս հետ ներկա գտնվեցի «Հաղթանակի գենեզիս» ներկայացմանը, որն ինձ համար ավելին էր, քան պարզապես թատերական բեմադրություն։ Այն յուրօրինակ վերադարձ էր մեր արմատներին՝ դեպի այն արժեքներն ու հոգեբանությունը, որոնք ձևավորվեցին 90-ականների բարդ ու վճռորոշ տարիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը։

Նա, նաև նշել է. «Մենք իրավունք չունենք մոռանալու կամ ուրանալու այդ գենետիկ կոդը՝ այն արժեքային և հոգևոր հիմքը, որը ձևավորել է մեր ազգային դիմագիծը։

Շնորհակալություն ներկայացման հեղինակներին՝ մեր ինքնության այս նուրբ, բայց միաժամանակ խորքային և ազդեցիկ վերհանման համար»։