Լրահոս
Միջազգային
18:44
12.03.26
100

Մենք չենք հրաժարվի նահատակների արյան վրեժխնդրությունից․ Իրանի նոր Գերագույն հոգևոր առաջնորդ

Img default alt hy

Հրապարակվել է Իսլամական հեղափոխության առաջնորդ՝  այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիի առաջին ուղերձը, հաղորդում են իրանական պետական ​​լրատվամիջոցները։

Իրանը վրեժխնդիր կլինի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում զոհված նահատակների արյան համար, հայտարարել է հանրապետության գերագույն առաջնորդը։

Գլխավոր հայտարարություններն այս պահին․

. Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա։

. Թեհրանը պետք է օգտագործի Հորմուզի նեղուցը որպես լծակ Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքում։

. Կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին հնարավորինս շուտ փակել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաները։

. Դիմել է Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարությանը՝ նշելով, որ Թեհրանը ակնկալում է կառուցողական հարաբերություններ։

Նա նաև դիմել է նրանց, ովքեր տուժել են հակամարտության արդյունքում՝ արտահայտելով խորին ցավակցություն և ընդգծելով հասցված վնասի փոխհատուցման անհրաժեշտությունը։ Նա հայտարարել է, որ մենք չենք հրաժարվի ձեր նահատակների արյան վրեժից, հատկապես երեխաների դեմ գործված հանցագործությունների համար, ինչպիսին է Մինաբի դպրոցում կատարված կանխամտածված հանցագործությունը։