Լրահոս
Միջազգային
14:36
25.03.26
161

Մենք արդեն հաղթել ենք. Թրամփը խոսքով ավարտում է Իրանի դեմ պատերազմը, ձեռքով՝ շարունակում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրանին առաջարկել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիր՝ ըստ The Associated Press-ի: Հրադադարի ծրագիրն Իրանին է ներկայացվել պակիստանցիների միջոցով, որոնք առաջարկել են հյուրընկալել Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ իսրայելցի պաշտոնյաները, որոնք ցանկանում էին, որ Թրամփը շարունակի Իրանի դեմ պատերազմը, անակնկալի են եկել ԱՄՆ վարչակազմի կողմից հրադադարի ծրագրի առաջարկից։ Սպիտակ տունը չի մեկնաբանել այս տեղեկությունը: Բրիտանական Telegraph-ը գրում է, որ Թեհրանը հրաժարվել է բանակցել Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ մեղադրելով նրանց պայմանավորվածությունները չպահելու համար: