Լրահոս
Առողջապահական
23:56
21.03.26
239

«Մարզային ԲԿ-ները միավորելու են». «Ուժեղ Հայաաստան» կուսակցության անդամը՝ բուժօգնության հասանելիության վտանգների մասին

Img default alt hy

Մարզային բժշկական կենտրոնները միավորելու են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաաստան» կուսակցության անդամ Ալինա Սագրադյանը։

«Մարզային բժշկական կենտրոնները միավորելու են։ Մնալու է մարզում միայն մեկ Բժշկական կենտրոն՝ «Մարզային ԲԿ» անվան տակ, իսկ մյուսները փաստացի միայն ձևական կլինեն, առանց լիարժեք բժշկական ծառայությունների։

Չեք ասում, որ կենտրոնացնում եք վարչական ու ֆինանսական համակարգերը, հետագա զարգացումները և հագեցվածությունը, բժշկական միջամտություններն ու ախտորոշումը՝ մի կենտրոնում, ինչը դարձնում է բուժօգնությունը ավելի դժվար հասանելի բնակիչների համար»,- գրել է Սագրադյանը։