Լրահոս
Աշխարհ
11:00
22.03.26
1 218

Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է իր երեխայի ծանր հիվանդության մասին

Img default alt hy

«Ռոսիա սեգոդնյա» (Россия сегодня) միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, որ իր երեխաներից մեկը ծանր և անբուժելի հիվանդ է։

«Երբ Տիգրանը կոմայի մեջ էր, պարզվեց, որ մեր երեխաներից մեկը շատ ծանր ու բարդ հիվանդ է։ Եվ դա հնարավոր չէ բուժել։ Ես այդ մասին ևս չեմ ցանկանում խոսել։ Պարզապես, որպեսզի հասկանաք, որ այդպես չի լինում... Պարզապես աղետ է», - պատմել է Սիմոնյանը Բորիս Կորչևնիկովին տված հարցազրույցում («Вести» տեղեկատվական համակարգի համար)։

Նա հավելել է, որ այդ ժամանակ տատանվում էր աշխատանքի, հիվանդանոցի, որտեղ պառկած էր ամուսինը, և երեխայի միջև, ով խլում էր իր բոլոր հոգեկան ուժերը։

Իսկ դրանից հետո բժիշկները նրա մոտ քաղցկեղ են հայտնաբերել։

«Ես պարզապես սկսեցի հիստերիկ ծիծաղել, որովհետև այդպես չի լինում», - պատմել է նա։