-
Հասարակական
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:5422.07.26 -
Միջազգային
Խաղեր՝ Ռուսաստանի թիկունքում. Ալիևի սկանդալային հայտարարությունները՝ Բեռլինում
23:1422.07.26 -
Իրավական
Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur
23:0022.07.26 -
Հասարակական
Վճարովի՞ է դարձել երեխաների բուժսպասարկումը Հայաստանում. աղմուկ՝ պոլիկլինիկաներում և նախարարի էջում
22:1522.07.26 -
Միջազգային
Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին
22:0022.07.26 -
Քաղաքական
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան
21:1422.07.26 -
Միջազգային
Կրասնոդարը՝ Ուկրաինայի թիրախում. դրոնային հարձակումները շարունակվում են ռազմաճակատում
20:5622.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում
20:4522.07.26 -
Հասարակական
«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրա
20:2422.07.26 -
Միջազգային
Մահացու պատերազմում Թրամփն արդեն տասնյակ միլիարդներ է ծախսել. ԱՄՆ-ին ճահճից դուրս գալու կոչ՝ Իրանից
20:1522.07.26 -
Քաղաքական
Փաշինյանը և Մերցը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը
20:0022.07.26 -
Իրավական
Անսպասելի շրջադարձ՝ Ծառուկյանի գործում. ԲՀԿ առաջնորդի և իրանցի գործարարի առերեսումը հետաձգվել է
19:4422.07.26 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
19:1622.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կարող կալանավորվել, բայց նրա դեմ քրեական հետապնդում կսկսվի. ԿԸՀ որոշումը
18:5422.07.26 -
Հասարակական
Եղվարդում բախվել են «Nissan Tiida»-ն և կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան
17:4522.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
16:5122.07.26 -
Հասարակական
Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին
16:2022.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին ապօրինաբար զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից. Ղահրամանյան
14:5122.07.26 -
Հասարակական
Ջարդել, ջնջել է գյուղացու ամբողջ բերքը կարկուտը. ուշքի չեն գալիս աղետից Շիրակում
13:5422.07.26 -
Հասարակական
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտ բռնկված հրդեհի տարածումը
13:0722.07.26 -
Հասարակական
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին
12:5622.07.26 -
Կրթություն և գիտություն
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը
12:3722.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Նոր ողբերգություն՝ բանակում. զինվորի մահվան մասին մանրամասներ չի հայտնում ՔԿ-ն
12:3022.07.26 -
Մշակույթ
Ֆոտոթակարդները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում արձանագրել են Կովկասյան ընձառյուծին
12:1622.07.26 -
Հասարակական
«FlyOne Armenia» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Դուշանբե-Երևան երթուղով
11:2222.07.26 -
Իրավական
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբան
11:0822.07.26 -
Հասարակական
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է քաղաքապետարանի փորված փոսում
10:0822.07.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. «Ժողովուրդ»
09:4822.07.26 -
Մամուլի տեսություն
ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»
09:4222.07.26 -
Միջազգային
Զելենսկին որոշել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար նշանակել Միխայիլ Դրապատիին
00:0622.07.26 -
Միջազգային
Թրամփը դիտարկում է Կանադայից ներմուծման նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը
23:5621.07.26 -
Իրավական
Ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող անձինք
23:4621.07.26 -
Հասարակական
Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ նա հիվանդանոցում մահացել է
23:0621.07.26 -
Տնտեսական
Խոսքով ոչ կարանք ձուկ կերակրենք, ոչ վարկ փակենք. ձկնաբույծներին հունից հանում են խոստումներով
22:4621.07.26 -
Միջազգային
Այրվող գործարաններ՝ Ռուսաստանում, ավերածություններ՝ Ուկրաինայում. մահացու բախումներ են ճակատում
22:2521.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ են իրար հասցնում Իրանն ու ԱՄՆ-ը. Թրամփը պնդում է՝ «քիչ գործ է մնացել»
21:4521.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, աղմկոտ մեղադրանք և իշխանական փոխատեղումներ. խորհրդարանի նոր կազմը հայտնի է
21:3021.07.26 -
Իրավական
Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա
21:0021.07.26 -
Հասարակական
Ստուգումներ՝ «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում․ արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
20:4721.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական մուտք՝ բրիտանական թագավորական ընտանիք. ո՞վ է օրիորդ Էլեանորը
20:1521.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել և օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկին
20:0021.07.26 -
Միջազգային
Որբեր՝ տներում, մասունքներ՝ փլատակներում. տառապանքն ամենօրյա է դարձել ավերված Գազայում
19:1521.07.26 -
Քաղաքական
Գյումրին կոլապսից փրկել է ընդդիմադիր ղեկավարությունը. ինչո՞ւ Առաքելյանը չվերցրեց պատգամավորի մանդատը
19:0021.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն հետաձգել է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը
18:5021.07.26 -
Միջազգային
Ադրբեջանը կողջուներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտը․ Ալիև
18:0421.07.26 -
Իրավական
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը
17:5421.07.26 -
Միջազգային
Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել
17:4621.07.26 -
Միջազգային
Ալիևը հայտարարել է Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին
17:3521.07.26 -
Իրավական
Մակար Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման․ փաստաբան
16:5321.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ն 64 մանդատ է ստացել. հայտնի են իշխող կուսակցության պատգամավորների անունները
16:5021.07.26 -
Հասարակական
Լավ բան չի լինելու, եթե հարցին լուծում չտան. լոլիկ աճեցնողների տանջանքը ջուրն է ընկնում
16:4521.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանից ուղարկվող նավթամթերքն ու գազը շատ կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության ոլորտում. Իլհամ Ալիև
16:1021.07.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանի հետ կապված միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Արամ Վարդևանյան
15:4621.07.26 -
Իրավական
Դատախազը դատարան է հանձնել Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:0521.07.26 -
Իրավական
Կամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարման գործընթացին մասնակցելու համար
15:0021.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Կորպուս գաստրոբար»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը
14:4821.07.26 -
Հասարակական
Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր
14:3021.07.26 -
Արտաքին քաղաքականություն
«Զանգեզուրի միջանցքը» կկրճատի դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունն ու ծախսերը. Քենան Գուրբանով
14:1721.07.26 -
Միջազգային
Թուրքիան շարունակում է Ս-400 ՀՕՊ համակարգերի շուրջ բանակցությունները երրորդ երկրների հետ
14:0821.07.26 -
Միջազգային
Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում. Պեսկով
14:0221.07.26 -
Հասարակական
Փաշինյանը մասնակցել է Վահե Ղազարյանի որդու բանակից վերադարձի քեֆին. Ոսկան Սարգսյան
13:4521.07.26 -
Միջազգային
Իրանի հարվածների հետևանքով Հորդանանում ԱՄՆ բազայում երկու զինվորական է զոհվել․ WSJ
12:5521.07.26 -
Տարածաշրջան
Էրդողանի դեմ մահափորձ էին նախապատրաստում Անվար Սադաթի սպանության սցենարով․ ԶԼՄ
12:4321.07.26 -
Քաղաքական
Իշխանությունը դասագրքային քաղաքական հետապնդում է իրականացնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. Աբովյան
12:2721.07.26 -
Միջազգային
Թրամփն անկախության օրվան ընդառաջ մերժել է շուրջ 6 հազար ներման խնդրագիր. NYT
12:1921.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հարված է հասցրել Հորդանանում ԱՄՆ ռազմաբազային. ոչնչացվել են ՀՕՊ ռադարն ու F-15 կործանիչը
11:3021.07.26 -
Հասարակական
29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկեկլի գոտուց և բախվել ժայռին․ կա վիրավոր
11:2321.07.26 -
Հասարակական
Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա էլեկտրասյանը
11:0121.07.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնի վրա հարձակման մասին
10:5421.07.26 -
Քաղաքական
«Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ շարունակելու եմ կառուցել»․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը
10:2221.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»
10:0621.07.26 -
Մամուլի տեսություն
Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»
09:5621.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ»
09:5221.07.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»
09:4521.07.26 -
Հասարակական
Վաղ առավոտից լարված իրավիճակ է կառավարության շենքի մոտ. ձկնաբույծները բողոքում են
09:4221.07.26 -
Մամուլի տեսություն
Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»
09:2521.07.26 -
Մամուլի տեսություն
Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»
09:2021.07.26 -
Մամուլի տեսություն
Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»
09:1521.07.26 -
Տնտեսական
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության․ Գևորգ Պապոյան
09:1021.07.26 -
Հասարակական
Երևանում արմատից չորացած հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ
23:3820.07.26 -
Իրավական
Կասկածելի են համարում ՄԱԿ փորձագետները «Սրբազան պայքարի» դեմ հարուցված մեղադրանքները
23:0120.07.26 -
Իրավական
Հայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
22:4520.07.26 -
Իրավական
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
22:3020.07.26 -
Հասարակական
Լարված դրություն՝ Ստեփանավանում. բնակիչների մեջ կռիվ է գցել ոսկու հանքը վերաբացելու հարցը
21:5620.07.26 -
Հասարակական
Անհնար է սենց ապրելը. Փաշինյանին մեկ շաբաթ են տալիս անհետ կորածների հարազատները
21:0720.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Բունտ են անում լոլիկ աճեցնող գյուղացիները. տոննաներով բերքը փչանում է
20:3020.07.26 -
Հասարակական
Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը
20:1220.07.26 -
Հասարակական
Մահացու ջրեր. ջրահեղձության դեպքերը շատացել են, 21-ամյա տղայի մարմին են հանել գետից
19:3720.07.26 -
Հասարակական
Արյունոտ շաբաթ՝ Երևանում. կրակոցները տագնապի մեջ են պահում մարդկանց Էրեբունիից՝ Ստեփանավան
19:1620.07.26 -
Միջազգային
Մակրոնը շնորհավորել է Բըրնհեմին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
18:1520.07.26 -
Հասարակական
Ոսկետափի բնակիչները փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհը. լոլիկի իրացման խնդիրներ են առաջացել
18:0820.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ նոր ուժեր է բերում ԱՄՆ-ը. Թեհրանը խիստ զգուշացնում է տարածաշրջանի երկրներին
18:0020.07.26 -
Միջազգային
Մոլդովայի նախկին վարչապետը ներկայացրել է նախագահ Սանդուի իմպիչմենտի նախագիծը
17:3420.07.26 -
Միջազգային
Մոսկվան՝ կրակի տակ, ռուսների ուժգին հարձակումը՝ Օդեսայի վրա. Լավրով-Ռուբիո հանդիպում է սպասվում
17:1520.07.26 -
Հասարակական
Հայաստանում ապօրինի զենքի շրջանառությունը դարձել է հանրային անվտանգության լուրջ խնդիր․ Վահագն Սարոյան
17:0020.07.26 -
Հասարակական
«Առինջ մոլի» 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է․ Իվետա Տոնոյան․ «Սպուտնիկ Արմենիա»
16:4720.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
16:3420.07.26 -
Քաղաքական
Իրանը պատվից ցածր է համարում խաղաղությունը որպես նվեր ստանալը. Հակոբ Բադալյան
16:2120.07.26 -
Միջազգային
Զելենսկին հուսահատվել և օգնության համար դիմել է դաշնակիցներին․ Daily Express
16:0820.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին այսօր պետք է պաշտոնանկ անեն․ ուկրաինացի լրագրող
15:5020.07.26
Որևէ մեխանիզմ չի կարող զսպել Ադրբեջանին Արցախը հայաթափելու իր մշտական նպատակից. Արցախի ՄԻՊ
Արցախի կարգավիճակի շուրջ դիսկուրսում երբեմն թյուրիմացաբար կարող է ընկալվել, որ անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ներդրումը կարող է հիմք հանդիսանալ Արցախն Ադրբեջանին կրկին բռնակցելու համար, գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Միջազգային հանրության մոտ նման մոլորությունները պետք է իսպառ փարատել՝ ներկայացնելով ոչ միայն 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունները, հայատյացության սահմաններ չճանաչող դրևսրումները, այլ նաև պատմության կոնկրետ ժամանակահատվածում՝ Խորհրդային Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելու 70 տարիների ընթացքում, իրականացված խտրական քաղաքականությունն ու Արցախի հայության համար ստեղծված կործանարար իրավիճակը։
Ոչ վաղ անցյալի փաստերը, որոնք արձանագրված են խորհրդային ժամանակների վիճակագրական տեղեկագրերում, հստակ ու աներկբա ցույց են տալիս խտրականության բացահայտ դրսևորումները։ Ընդորում, պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ադրբեջանական ղեկավարության կողմից նման խտրական քաղաքականություն իրականացվում էր խորհրդային ինտերնացիոնալիզմի և եղբայրության հայտարարված սկբունքների ժամանակահատվածում, ինչը և ցույց է տալիս, որ որևէ մեխանիզմ չի կարող զսպել Ադրբեջանին Արցախը հայաթափելու ու Արցախի տարածքը ուղղակիորեն յուրացնելու իր մշտական նպատակից։
•Խորհրդային տարիներին տպագրված պաշտոնական քարտեզները վկայում են, որ անգամ պատմական Արցախի մի փոքր հատվածում կազմավորված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններն ու տարածքները Խորհրդային Ադրբեջանի կազմում լինելու 70 տարիների ընթացքում անընդհատ ենթարկվել են փոփոխությունների, որի հետևանքով ԼՂԻՄ հայությունը կորցրել է ցամաքային կապը Հայաստանի հետ։ Դրանից բացի Մարզի հայկական բնակավայրերի մերձակայքում արհեստականորեն ձևավորվում էին ադրբեջանցիներով բնակեցված բնակավայրեր, որոնք կարճ ժամանակ անց հանվում էին Մարզի ենթակայությունից և դրվում հարևան ադրբեջանական շրջանների ենթակայության տակ։ Ընդորում, այդ ադրբեջանաբնակ համայնքները, որպես կանոն, ստեղծվում էին ռազմավարական իմաստով կարևոր տեղանքում՝ ճանապարհների հարևանությամբ, բերրի և ոռոգովի վարելահողերի վրա կամ մերձակայքում, հայկական բնակավայրերը մի քանի կողմերից շրջապատելու դիրքերով։
•Մշտապես և հատկապես 1960-ական թվականներից սկսած իրականացվում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության դեմոգրաֆիկ կազմը հօգուտ ադրբեջանցիների փոխելու քաղաքականություն։ Այս փաստն արձանագրված է նաև Խորհրդային Ադրբեջանի ղեկավար, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որում նա պնդում է, որ վարում էր այնպիսի քաղաքականություն, որը միտված էր հեռացնելու հայերին Լեռնային Ղարաբաղից և Մարզը վերաբնակեցնելու ադրբեջանցիներով։ Արդյունքում Մարզի հայկական բնակչությունը, որ ուներ բնական աճի բարձր տեմպեր, այնուամենայնիվ չէր աճում, փոխարենն աճում էր ադրբեջանցիների թիվը։ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բացումով ԼՂԻՄ հարակից շրջաններից Ստեփանակերտ էին բերվում հազարավոր ադրբեջանցիներ, որոնք ունեին մեկ խնդիր՝ ուսումն ավարտելուց հետո մնալ Ստեփանակերտում։
•Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նկատմամբ իրականացվում էր տնտեսական խտրական քաղաքականություն։ Մարզի կոլտնտեսությունների համար սահմանվում էին այնպիսի բարձր պլաններ, որոնք չէին համապատասխանում առկա պոտենցիալին։ Փաստորեն ԼՂԻՄ-ը արտադրում էր շատ, իսկ Բաքվի իշխանություններից ստանում էր իր արտադրածից անհամեմատ չնչին ֆինանսավորում։ Սա այն պարագայում, երբ հարևան ադրբեջանական շրջանները, որ նման արտադրողականություն չունեին, ունեին ավելի բարձր կենսամակարդակ։
Մարզը վեր էր ածվել ադրբեջանական ԽՍՀ-ի հումքային կցորդի։ Մարզի մի շարք հիմնարկներ ու սակավաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ արհեստականորեն և չհիմնավորված դրված էին 40-100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ԼՂԻՄ-ի մաս չկազմող շրջանների ենթակայության տակ (օրինակ՝ որոշակի ժամանակահատվածում Ստեփանակերտի հացի գործարանը գտնվում էր Ակնայի (Աղդամի) ենթակայության տակ, Մարզի շինարարական վարչությունը ենթարկվում էր 120 կմ հեռավորության վրա գտնվող Մինգեչավուրին, Ստեփանակերտի ցեմենտ-բետոնի գործարանը ենթարկվում էր 60 կմ հեռավորության վրա գտնվող Բարդայի շրջանին և այլն):
Ամեն անգամ, երբ ԼՂԻՄ և Հայաստանի ԽՍՀ մտավորականությունը բարձրաձայնում էր պատմական արդարությունը վերականգնելու և Մարզը Հայաստանի ԽՍՀ վերադարձնելու մասին, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը Մարզում կենսամակարդակի բարելավմանն ուղղված ծրագրեր էր կազմում, որոնք գործնականում չէին իրականացվում, այլ իրականում նպատակ ունեին թոզ փչելու Մոսկվայի աչքերին և ապակողմնորոշելու բարձրացված դժգոհություններից։
•Չնայած այն հանգամանքին, որ հայ առաքելական եկեղեցին 1950-ական թվականներից ակտիվացրել էր իր գործունեությունը հայության շրջանում հոգևոր ավանդույթների պահպանության բնագավառում, Արցախի թեմը վերաբացվել է միայն 1989 թվականին։ Արցախի հայկական եկեղեցիները վեր էին ածվել գոմերի և պահեստների։ Այն դեպքում, երբ ադրբեջանական տարբեր համայնքներում մուսուլմանական ավանդույթները պահպանվում և ազատորեն իրացվում էին, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ավանդույթները ճնշվում և վերացվում էին։
•70 տարի շարունակ ԼՂԻՄ-ի հայկական բնակչությունը զրկված էր հետուստատեսությամբ մայրենի լեզու լսելու և հարազատ մշակույթին հաղորդակից լինելու հնարավորությունից։ Մարզն առանձին հեռուստատեսություն չուներ, հայկական հեռուստաալիքը չէր հեռարձակվում ԼՂԻՄ տարածքում, հեռարձակվում էր միայն ադրբեջանական հեռուստատեսություն, որով շաբաթը երկու անգամ կես ժամ ժամանակով հայերեն լուրեր էին թողարկվում, այն էլ Ադրբեջանի ու ադրբեջանցիների մասին։
Սրանք փաստեր են, որոնք արձանագրված են այդ ժամանակահատվածի վիճակագրական տեղեկագրերում և մամուլում։ 1960-ականն թվականներին Մոսկվայի կենտրոնական իշխանություններին ուղղված նամակում Արցախի մտավորականները հետևյալ միտքն են արտահայտում․ «Մեր վիճակն այժմ վատթար է, քան 1918-1920 թթ․ թուրք-մուսավաթական և անգլիական նվաճման շրջանում։ Ամեն ինչ կատարվում է բարեկամության և եղբայրության քողի տակ»։
Կան նաև խտրականության դրևորման և ԼՂԻՄ հայությանը մայր հայրենիքում ապրող հայությունից կտրելու այլ դրսևորումներ, որոնց վերաբերյալ ականատեսներն ու այդ ժամանակներում ապրած մարդիկ են փաստում՝
•Ստեփանակերտում շատ դժվարությամբ կարող եք գտնել հայկական վարդագույն տուֆով կառուցված տներ ու շենքեր, որովհետև այն արգելված էր միայն այն պատճառով, որ ԼՂԻՄ հայերին հիշեցնում էր Հայաստանը։ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը (Տատիկ-պապիկ) տուֆով կառուցելու համար երկար վիճաբանություններ են եղել, որովհետև Բաքուն դեմ էր հուշարձանի կանգնեցմանը, մանավանդ այն տուֆից պատրաստելուն։
•Ստեփանակերտի փողոցները անվանակոչվում էին հայերի համար անհասկանալի, անծանոթ ու ոչինչ չասող ադրբեջանական անուններով։ Հայ ականավոր գործիչների անուններով սակավաթիվ փողոցներ կային՝ հիմնականում խորհրդային ժամանակների հայտնի հայերի անուններով։
•Միտումնավոր կերպով խոչընդոտներ էին հարուցում Երևանում բարձրագույն կրթություն ստացած մասնագետների համար, որպեսզի վերջիններս, աշխատանք չունենալով, լքեն ԼՂԻՄ-ը։
•Ստեփանակերտում բազմաթիվ մթերքների դեֆիցիտ էր, այն դեպքում, երբ Ստեփակերտից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ակնայի (Աղդամի) շուկաներում ամեն ինչ կարելի էր գտնել։ Սովորաբար տարբեր միջոցառումների ժամանակ ստեփանակերտցիները հենց մեկնում էին Ակնա (Աղդամ) առևտուր անելու համար։
Կարգավիճակը նպատակ է, թե միջոց, դրանից մարդու իրավունքների տեսանկյունից իրողությունները և ադրբեջանական հանցավոր պլանները չեն փոխվում։
-
11:15
16.07.26
Արցախյան ժառանգության պաշտպանությունը չի կարող դառնալ քաղաքական սակարկությունների առարկա․ ահազանգ
Կարդալ ավելին
-
13:53
09.07.26
«Սա էթնիկ ատելության դատավարություն է»․ Դավիթ Իշխանյանի պատգամը՝ Բաքվի բանտից
Կարդալ ավելին
-
23:46
07.07.26
Ադրբեջանը հակառուսական համաժողով է արել օկուպացված Շուշիում. ընդունվել է հռչակագիր
Կարդալ ավելին
-
17:43
07.07.26
Արցախի ԱԺ նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներ են ընթանում. Արցախի պետնախարար․ «Փաստինֆո»
Կարդալ ավելին