Լրահոս
Միջազգային
23:37
08.03.26
152

Մակրոնն ու Պեզեշկյանը պայմանավորվել են կապ պահպանել

Img default alt hy

Ֆրանսիայի և Իրանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Մասուդ Փեզեշքիանը պայմանավորվել են պահպանել կապը։ Այս մասին ֆրանսիացի առաջնորդը գրել է X սոցիալական հարթակում՝ իր իրանցի գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի արդյունքներով։

«Մենք պայմանավորվել ենք մնալ կապի մեջ»,-գրել է Մակրոնը։

Ըստ նրա պնդման՝ Փեզեշքիանի հետ զրույցում նա «լուրջ մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային և բալիստիկ ծրագրերի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում նրա ապակայունացնող գործունեության վերաբերյալ, որն ընկած է ներկայիս ճգնաժամի հիմքում»։ Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը, նա կոչ է արել իրանական կողմին «անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ»։

«Իրանը նաև պետք է երաշխավորի նավագնացության ազատությունը՝ վերջ դնելով Հորմուզի նեղուցի փակմանը,-հայտարարել է Մակրոնը։ 

«Դիվանագիտական լուծումն այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է՝ այս առանցքային մարտահրավերներին պատասխանելու, էսկալացիային վերջ դնելու և խաղաղությունը պահպանելու համար»։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը սկսել են ռազմական գործողություն Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և Իսլամական Հանրապետության ղեկավարության մի շարք այլ առանցքային դեմքեր։

Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում էին Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Քաթարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։