Լրահոս
Միջազգային
22:50
21.03.26
198

Մահացել է ԱՄՆ նախկին հատուկ դատախազը, ով հետաքննում էր «ռուսական գործը»

Img default alt hy

MS NOW հեռուստաալիքը հայտնել է նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի մահվան մասին, ով զբաղվում էր 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ միջամտության հետաքննությամբ։

«Ռոբերտ Մյուլերը, ով զբաղեցնում էր հատուկ դատախազի պաշտոնը 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննության գործում, մահացել է ուրբաթ օրը. հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։ Նա 81 տարեկան էր», - ասվում է հաղորդագրության մեջ։

Մյուլերը, ով Թրամփի հաղթանակից հետո երկու տարի հետաքննում էր «ռուսական գործը», «դավադրության» ապացույցներ չէր գտել, որի առկայությունը հերքում էին ինչպես Կրեմլում, այնպես էլ Սպիտակ տանը։ 2023 թվականի մայիսին հրապարակվեց ամերիկացի հատուկ դատախազ Ջոն Դարհեմի զեկույցը, որից հետևում էր, որ ո՛չ ԱՄՆ իրավապահ մարմինները, ո՛չ հետախուզական հանրությունը չեն տիրապետել Թրամփի և Ռուսաստանի միջև դավադրության վերաբերյալ որևէ իրական ապացույցի։

Ռուսաստանը բազմիցս հերքել է միջամտության վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները, այդ թվում՝ ամերիկյան ընտրություններին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրանք անվանել է «բացարձակապես մերկապարանոց»։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով տարբեր երկրների ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասի, հայտարարել է, որ դա հաստատող ոչ մի փաստ չկա։