Լրահոս
Աշխարհ
17:51
27.03.26
108

Մադուրոն կաղալով է մտել ամերիկյան դատարան. բողոքի ակցիաներ են Վենեսուելայում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի երկրորդ դատական նիստն է եղել Նյու Յորքում: Նյու Յորքի դաշնային դատարանում այս գործով առաջին նիստին Մադուրոն չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքներն ու իրեն զինվորական պատանդ անվանել: Միացյալ Նահանգները Վենեսուելայի նախագահին առևանգելուց հետո մեղադրանք է առաջադրել թմրաբիզնեսի համակարգման և մաքսանենգության հոդվածներով: