Լրահոս
Հասարակական
21:55
13.02.20
98

«Լրագրողներ առանց սահմանների». ՀՀ-ում լրագրողներին ճնշում են

Բոլոր նրանց, ովքեր դեմ են հանրաքվեին՝ հակապետական, հակաժողովրդական ուժեր համարող վարչապետը Ազգային ժողովում հիմա էլ հայտարարել է, թե իրենք ոչ մեկի բերանը չեն փակելու, ոչ մեկի մեքենան չեն վառելու, պադյեզդներում չեն ծեծելու, ավելին Հայաստանում 5 ընդդիմադիր հեռուստաալիք կա, մամուլի ազատությամբ էլ աշխարհում 8-րդն ենք: Խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանի այս ելույթի ընթացքում Հայաստանի մասին հայտարարություն տարածեց «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը ու պարզվեց, աշխարհում մամուլի ազատությամբ ոչ միայն 8-րդը չենք, այլև ըստ կազմակերպության 2020-ին ավելի ներքև ենք իջնելու: