Լրահոս
Հասարակական
10:00
12.03.26
111

Լուռ տեռոր՝ բժշկական կենտրոններում. առողջության ապահովագրումն առաջացնում է բժիշկների անապահովություն

Առողջության ապահովագրության հակառակ կողմը՝ բժիշկները ահազանգում են, որ բժշկական հաստատություններում իրենց տեռորի են ենթարկում, ստիպում են Արմեդ համակարգից ջնջել իրենց խորհրդատվությունների ու մատուցած ծառայությունների մասին տվյալները, որպեսզի հավելյալ աշխատավարձ չստանան: Շատ բժիշկների խոսքով՝ առողջության ապահովագրության համակարգի ներդրումից հետո իրենց աշխատավարձը մի քանի անգամ կրճատվել է, որովհետև, օրինակ, խորհրդատվության համար նախկինում վճարվող 20.000 դրամի փոխարեն պետությունը 6000 դրամ է փոխհատուցում: