Լրահոս
Միջազգային
16:33
21.03.26
161

Լոնդոնը «շահերի սպառնալիք» է անվանել Հնդկական Օվկիանոսի բազայի վրա հարձակումը

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող բազայի վրա իրանական հարձակման մասին լուրերից հետո, հայտարարել է «բրիտանական շահերին սպառնացող վտանգի» մասին՝ միաժամանակ խոստովանելով, որ օբյեկտն օգտագործվում է ԱՄՆ ռազմական գործողությունների համար։

Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանական ռազմաբազայի վրա հարձակման մասին, որն օգտագործում են ԱՄՆ ռազմաօդային ուժերը, ավելի վաղ՝ շաբաթ օրը, հայտնել էր իրանական Mehr գործակալությունը՝ առանց մանրամասներ հաղորդելու։ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, հղում անելով իրանական լրատվամիջոցներին, հայտնել է, որ Իրանը հարձակվել է երկու բալիստիկ հրթիռով։ Չագոս կղզեխմբի, որտեղ գտնվում է բազան, հեռավորությունը Թեհրանից գերազանցում է 5 հազար կիլոմետրը։

«Իրանի հարվածները ողջ տարածաշրջանում… սպառնալիք են ներկայացնում բրիտանական շահերին և բրիտանական դաշնակիցներին»,- ասված է ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարի մեկնաբանության մեջ, որը մեջբերում է Sky News-ը։ Պնդվում է, որ բրիտանական ՌՕՈւ-ն պաշտպանում է «մեր ժողովրդին և անձնակազմին տարածաշրջանում»։

Նախարարության ներկայացուցիչը խոստովանել է, որ Լոնդոնը թույլատրել է ԱՄՆ-ին օգտագործել բրիտանական բազաները «սահմանափակ պաշտպանական գործողությունների» համար։