Լրահոս
Միջազգային
19:30
07.03.26
1 241

Լիբանանի արևելքում Իսրայելի դեսանտի իջեցման հետևանքով զոհերի թիվն աճել է

Img default alt hy

Լիբանանի արևելքում իսրայելական դեսանտի իջեցման ժամանակ հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, ևս 40 մարդ վիրավորվել է: Այս մասին ասված է Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Լիբանանի բանակը հայտարարել է, որ շաբաթ լույս կիրակի գիշերը իսրայելցի զինվորականները դեսանտային գործողություն են իրականացրել Լիբանանի արևելքում գտնվող Նաբի Շիթ բնակավայրի շրջանում։

«Իսրայելական ուժերի կողմից Բաալբեկի շրջանի Նաբի Շիթ բնակավայրի և հարակից գյուղերի ուղղությամբ հասցված ավիահարվածների շարքը, վերջնական տվյալներով, հանգեցրել է 41 մարդու մահվան, ևս 40-ը վիրավորվել են»,- ասված է հայտարարության մեջ։