Լրահոս
Աշխարհ
22:02
31.03.20
79

Կորոնավիրուսը տարիք չի հարցնում. Իտալիան խոնարհում է դրոշը

Կորոնա-քարտեզի վրա ամենամուգ կարմիր կետերից երկրորդը Իտալիան է մնում: Այսօր այնտեղ սուգ է, խոնարհված են պետական դրոշները; Բայց նաև ուրախության պատճառ ունեն: Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել։ Վարակվածների թվի աճը գրեթե 2 անգամ նվազել է մարտի կեսի համեմատ: Գրանցվել է նաև ապաքինվածների ամենալավ ցուցանիշը՝ համաճարակի բռնկումից ի վեր։ Միևնույնն է Եվրոպական այդ երկրում ավելի քան 101 հազար վարակակիր կա: Սև վիճակագրություն, որ մենք հեշտ արտասանում ենք.. իսկ պատկերացրեք 101 հազար մարդուց յուրաքանչյուրին: