Լրահոս
Առողջապահական
21:21
28.02.20
85

Կորոնավիրուսը սահմաններ չի ճանաչում. Պատվաստանյութը գտնվե՞լ է

Ադրբեջանում արձանագրվել է կորոնովիրուսի առաջին դեպքը: Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ վարկակիրը Ռուսաստանի քաղաքացի է, որը Իրանից ժամանել է Ադրբեջան: Այսպիսով Հայաստանի 4 հարևան-պետություններից երեքում՝ Վրաստանում, Իրանում ու Ադրբեջանում կան կորոնավիրուսի վարակակիրներ: Վիրուսի դեմ պայքարող պատվաստանյութ է ստեղծել հայազգի գործարար Նուբար Աֆեյանի ընկերությունը: Առաջին խմբաքանակն այժմ լաբորատոր փորձաքննություն է անցնում Միացյալ Նահանգներում: Փորձաքննության արդյունքները ստանալուց հետո, նախատեսվում է ապրիլին անցկացնել մարդկանց առաջին թեստավորումը: