Լրահոս
Աշխարհ
22:20
13.03.20
69

Կորոնավիրուսն աշխարհում. Չեխիայում արտակարգ դրություն է

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կորոնավիրուսի ստուգման առաջին թեստը դրական է: Ռուսական մամուլը հղում անելով բրազիլական լրատվամիջոցներին հիշեցնում են, որ կորոնավիրուսով վարակվել է Բրազիլիայի նախագահի աշխատակազմի հանրային հաղորդակցության ղեկավարը , ինչից հետո նախագահը եւ նրա կինը թեստ են հանձնել: Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չեն հաստատել: Ինչպես գիտեք, Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ մարտի 6-ին հանդիպել էր Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Վարակը հաստատվել է նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ մոտ: Երբ կինը վերադարձել էր Մեծ Բրիտանիայից ու վիրուսի ախտանշաններ ունեցել՝ Թրյուդոն ինքնամեկուսացվել էր: