Լրահոս
Աշխարհ
22:42
04.03.20
77

Կորոնավիրուսն արագորեն տեղափոխվում է արեւմուտք

Հարևան Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է ժամ առ ժամ: Այս պահին մոտ երեք հազար վարակակիր կա այդ երկրում: Մահացածների 92 են: Վարակակիրների թվով Չինաստանից հետո առաջատար են նաև Հարավային Կորեան և Իտալիան: Այս ֆոնին Միջագային օլիմպիական կոմիտեի մամուլի խոսնակը հայտարարել է, որ վիրուսի պատճառով օլիմպիական խաղերի հետաձգումը քիչ հավանական է: ՄՕԿ-ը այդպիսի մտադրություն չունի հաշվի առնելով, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս չի պատրաստվում աշխարհում համաճարակ հայտարարել: