Լրահոս
Առողջապահական
22:27
30.03.20
55

Կորոնավիրուսից մահվան դեպքում հերձում չի իրականացվի

Հայաստանում կորոնավիրուսի զոհերին հերձել չեն կարող: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության առաջարկը: Պատճառաբանում են, որ չկան համապատասխան պայմաններ չնայած առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահը արդեն հայտարարել է, որ կորոնավիրուսից մահացածի մարմինը վտանգավոր չէ առողջ մարդկանց համար: Իսկ մեր որոշ պատգամավորները մտավախություն ունեն, որ առանց դիահերձման հնարավոր չէ հստակ ասել, թե ի վերջո ինչից է մահացել մարդը: