Լրահոս
Առողջապահական
21:22
25.02.20
68

Կորոնավիրուս. Իրանում զոհերի թիվն աճում է, Հայաստանում դիմակ չկա

Մեր հարևան Իրանում զոհերի թիվը ամեն օր ավելանում է: Միայն այսօր 3 մարդ է մահացել: Վարակվածների թիվը հասնում է 100-ի: Կորոնավիրուսով վարակվել է նույնիսկ Իրանի առողջապահության փոխնախարարը: Մեր արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուները հայտնում են, որ Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանի դեսպանություն է դիմել մեր երկրի 65 քաղաքացի: Նրանք վաղը Թեհրան-Երևան հատուկ չվերթով կվերադառնան Հայաստան: Չնայած հավաստիացումներին, որ Մեղրիի անցակետը քաղաքացիների համար փակ է, Կապանից մեր գործընկերների նկարահանած կադրերում երևում է, որ Հայաստանի սահմանը հատող մեքենաների մեջ նաև մարդատարներ կան: ՊԵԿ-ում սրա վերաբերյալ տեղեկություններ չունեն, Առողջապահության նախարարությունից մեր զանգերին չեն պատասխանում: