Լրահոս
Աշխարհ
22:04
18.02.20
66

Կորոնավիրուս. 11 միլիոն մարդ մեկուսացվել է արտաքին աշխարհից

Կորոնավիրուսի զոհերի թիվը մոտենում է երկու հազարի: Աշխարհում վարակակիրների ընդհանուր թիվը հասնում է 73.000-ի: Բուժվածները 13.000-ն են: Չինաստանի Հուբեյ նահանգում բնակիչներին արգելել են դուրս գալ տներից: Արգելքը խախտողներին սպառնում է ազատազրկում մինչև 10 օր: Վիրուսը նաև հիվանդության դեմ պայքարոզ բժիշկներին չի խնայում: Այս պահին վարակված է 1700-ից ավելի բժիշկ: