Լրահոս
Հասարակական
22:38
15.03.20
87

Խեղճ ու հպարտ քաղաքացին

Իսկ ի՞նչ եք անում, երբ փողոցում ձեզանից օգնություն են խնդրում: Լսում եք ու փորձում օգնե՞լ, թե՞ օրինակ ասում եք նորմալ առողջ, ոտքդ ձեռքդ տեղը մարդ ես, գնա աշխատիր: Մի անգամ այդպես արեց վարչապետ Փաշինյանը, հետո ներողություն խնդրեց, որովհետև պարզվեց առաջին հայացքից առողջ կուրթանեցի Մեխակը հազար հիվանդություն ունի: Հետո վարչապետի պատգամավոր եղբորորդին շտապեց հայտարարել, որ ինքը այցելել է ընտանիքին, ամեն ինչ անելու են օգնելու համար: Հիմա Մեխակենց կիսադատարկ ու կիսաքանդ խրճիթում միայն խոստումներն են ավելացել: