Լրահոս
Քաղաքական
21:19
20.03.26
155

Կեղծ է «պատերազմի կուսակցության» առաջնորդի բերած խաղաղությունը. փաշինյանական շանտաժին արձագանքում են

ՔՊ-ական նախարար Սուրեն Պապիկյանը, անկուսակցական նախարար Արփինե Սարգսյանն այսօր փորձել են արդարացնել ժողովրդին պատերազմով շանտաժ անելու Փաշինյանի սկանդալային հայտարարությունը: Չնայած նրան, որ Հայաստանի ուժային բլոկը ղեկավարող երկու նախարարներն էլ պատերազմի հավանականությունը հիմնավորող տվյալներ չեն հրապարակել: Փաշինյանի գուժած սեպտեմբերյան հնարավոր պատերազմի մասին հարցին չի պատասխանել Հայաստանի արտաքին հետախուզությունը ղեկավարող Քրիստինե Գրիգորյանը: Այդ պատերազմի հավանականությունը Փաշինյանը տեսնում է այն դեպքում, եթե ընդդիմությունը հաղթի հունիսի 7-ին: 

Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները Փաշինյանին արձագանքելու համար ընդամենը մի փաստ են արձանագրում. «Փաշինյանի առաջնորդած «Պատերազմի կուսակցության» կառավարման շրջանում առնվազն 6 պատերազմ են տեսել հայերը»: «Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինե Վարդանյանը նաև նկատում է՝ Փաշինյանի շանտաժը ապացացում է, որ ինքը ամենևին էլ խաղաղության դարաշրջան չի բացել: