Լրահոս
Քաղաքական
21:07
10.12.25
191

Կասկածելի բիզնեսներ է հովանավորում պետությունը. կոռուպցիայի դեմ պայքարի գործում առաջընթաց չկա

Քաղբանտարկյալների մի շարք գործեր կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում տեղավորած իշխանության մասին դրական գնահատական չունի Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռոպցիոն կենտրոնը, որ մանրադիտակի տակ է պահում կոռուպցիոն երևույթները: Կազմակերպությունը պարզել է, որ Հայաստանում, ըստ էության, կանգ է առել կոռուպցիայի դեմ պայքարը. 2024-ին՝ 2023-ի համեմատ առաջընթաց չի գրանցվել։ Հայաստանի համաթիվը մնացել է անփոփոխ՝ 47 միավոր: Կենտրոնի ծրագրերի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել «Հայլուր»-ին: