Լրահոս
Միջազգային
22:19
26.03.26
329

Կանադան Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցներն է սահմանել

Img default alt hy

Կանադան Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցներն է սահմանել։ Այս մասին ասված է Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի հայտարարության մեջ, որը տարածել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Փաստաթղթից հետևում է, որ սահմանափակող միջոցներ են կիրառվել այսպես կոչված «ստվերային նավատորմի» 100 նավերի նկատմամբ։ Կանադայի ԱԳՆ վարկածով՝ պատժամիջոցները սահմանվել են նախկինում ներդրված սահմանափակումների շրջանցման դեմ պայքարելու նպատակով։

2014 թվականից ի վեր Կանադան պատժամիջոցների ցուցակում ընդհանուր առմամբ ներառել է 3,4 հազար ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև 600 նավ։