Լրահոս
Միջազգային
21:37
21.03.26
200

Իսրայելի ռազմաօդային ուժերը չեն գրոհել Նաթանզի օբյեկտի վրա․ ՏԱՍՍ

Img default alt hy

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ չեն հասցրել Նաթանզի օբյեկտին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) աղբյուրը։

«Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը հարված չեն հասցրել Նաթանզի օբյեկտին», - ասել է գործակալության զրուցակիցը։

Ynet պորտալը մեջբերում է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցչի հայտարարությունը, ով նշել է, որ Իսրայելը «չգիտի, թե ով է դա արել (Նաթանզի օբյեկտի վրա հարձակումը)»։ «Մենք չենք մեկնաբանում ԱՄՆ-ի գործողությունները», - հավելել է Ynet-ի զրուցակիցը։

Ավելի վաղ Իրանը տեղեկացրել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ/ՄԱԳԱՏԷ) Նաթանզի իր միջուկային օբյեկտին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածի մասին։