Լրահոս
Հասարակական
22:28
09.03.26
249

Իսակովի պողոտայում կրակոցներ են հնչել

Img default alt hy

Մարտի 4-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, հնչել են կրակոցներ, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 07։10-ի սահմաններում՝ Իսակովի պողոտայում, ժողովրդին հայտնի Փարաքարի ԳԱԻ պոստի մոտ։

Պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Զ. Հ․-ն ժամը 07։00-ի սահմաններում Իսակովի պողոտայի 27/65 հասցեում գործող բենզալցակայանի դիմաց վիճաբանել է երկու անձանց հետ, որի ընթացքում նրանցից մեկը իր մոտ պահած ատրճանակից կրակել է նրա ուղղությամբ, ապա դիմել են փախուստի։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ կրակոց արձակած անձը Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Գ. Ա․-ն է, ով նույն օրը ձերբակալվել է։