Լրահոս
Հասարակական
18:59
22.03.26
626

Իրավապահները կանգնեցնում և մանրակրկիտ ստուգում են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսները․ Armlur

Img default alt hy

Armlur.am-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցները փոխանցել են տեղեկություններ այն մասին, որ իրավապահները նպատակային կերպով կանգնեցնում են կուսակցության ավտոբուսները՝ երկարատև և մանրակրկիտ ստուգումների ենթարկելով դրանք։

ArmLur.am-ին տրամադրված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են ոստիկանները կանգնեցրել կուսակցության ավտոբուսները և իրականացնում ստուգումներ՝ ստեղծելով ակնհայտ անհարմարություններ։ Աջակիցների պնդմամբ՝ սա պատահականություն չէ․ նրանք վստահեցնում են, որ այսօր, երբ նախատեսվում է կուսակցության գրասենյակի բացումը Աբովյան քաղաքում, իշխանության ներկայացուցիչները տարբեր մեթոդներով փորձում են խոչընդոտել գործընթացը։

Նրանց գնահատմամբ՝ տեղի ունեցողը նպատակաուղղված ճնշում է և քաղաքական գործունեության խոչընդոտում։Ի դեպ, այս իրավիճակը մի քանի շաբաթ է շարունակվում է: (Գ)

Ավելին՝ տեսանյութում։