Լրահոս
Միջազգային
11:44
24.03.26
98

Իրաքում ԱՄՆ հարվածից իրանամետ աշխարհազորի հրամանատար և 14 մարտիկ է զոհվել

Img default alt hy

Իրաքի արևմուտքում՝ Անբար նահանգում գտնվող աշխարհազորայինների շտաբին ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով զոհվել են իրանամետ շիա աշխարհազորի հրամանատարը և ևս 14 մարտիկ։ Այս մասին ասված է Իրաքի շիա աշխարհազորի հայտարարության մեջ։

««Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը» սգում են հերոս մարտիկների խմբի կորուստը, որոնք զոհվել են Անբար նահանգի օպերատիվ խմբի հրամանատար Սաադ Դավայիի հետ միասին՝ օպերատիվ շտաբի վրա ամերիկյան դավադիր հարձակման հետևանքով», - նշվում է աշխարհազորի հայտարարության մեջ։

Կառույցը հրապարակել է նաև զոհված ևս 14 մարտիկների անուններն ու ազգանունները։