Լրահոս
Միջազգային
23:32
25.03.26
221

Իրանը նվեր է ուղարկե՞լ Թրամփին. Թեհրանում ծաղրում են ԱՄՆ նախագահին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրանին առաջարկել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիր՝ ըստ The Associated Press-ի: Հրադադարի ծրագիրն Իրանին է ներկայացվել պակիստանցիների միջոցով, որոնք առաջարկել են հյուրընկալել Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ իսրայելցի պաշտոնյաները, որոնք ցանկանում էին, որ Թրամփը շարունակի Իրանի դեմ պատերազմը, անակնկալի են եկել ԱՄՆ վարչակազմի կողմից հրադադարի ծրագրի առաջարկից։ Սպիտակ տունը չի մեկնաբանել այս տեղեկությունը: