Լրահոս
Միջազգային
21:30
11.03.26
146

Իրանը կոշտ քայլերով Թրամփին ճնշելու փորձեր է անում. պատերազմ՝ մի քանի հաղթողո՞վ

Հյուծիչ պատերազմի է վերածվել Իրան-Իսրայել-Միացյալ Նահանգներ հակամարտությունը, նկատում են իրանագետները: Պատերազմող երկրների գլխում մի միտք է՝ հնարավորինս շատ վնաս հասցնել թշնամուն: Վերլուծաբանների խոսքով՝ հակամարտող երկրներից յուրաքանչյուրը ուզում է հասնել վերջնակետին ու այդ միտքը այնքան է կուրացնում նրանց, որ հակամարտության լուծումը դիվանագիտական հարթություն տեղափոխվելու բոլոր միջնորդական ջանքերը փլվում են՝ բախվելով Իրանի, Իսրայելի ու Միացյալ Նահանգների համառությանը: